ՈՐՈՇՈՒՄ N 70-Ա


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 սեպտեմբերի 2017 թվականի N 70-Ա

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՊՈՂՈՏԱ ԹԻՎ 94/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԽԱՆՈՒԹԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ԱՆԴՐԱՆԻԿ ՎԱԶԳԵՆԻ ՄԱՐՈՒՔՅԱՆԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով Անդրանիկ Մարուքյանի դիմումը, Վանաձոր համայնքի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 23062017-06-0059 և անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 12072016-06-0047 վկայականները, գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին 26.09.2016թ. թիվ Կ-22/09/2016-34-0008 որոշումը, Վանաձոր համայնքի ղեկավարի 31.08.2016թ. թիվ 830-Ա որոշումը, մինչև 01.06.2017թ. վարձավճարների մասին տեղեկանքը, «Է. Ապրեսյան» ՍՊԸ-ի կողմից տրված խանութի շուկայական արժեքի գնահատման հաշվետվությունը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով` համայնքի ավագանին որոշում է.


  1. Վանաձոր քաղաքի Բաղրամյան պողոտայի թիվ 94/1 հասցեում Անդրանիկ Մարուքյանին կառուցապատման իրավունքով պատկանող 10.23քմ ներքին մակերեսով խանութը` համաձայն «Է. Ապրեսյան» ՍՊԸ-ի կողմից տրված հաշվետվության, 94000 /իննսունչորս հազար/ դրամով, ուղղակի վաճառքի ձևով օտարել Անդրանիկ Մարուքյանին:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:



ԿՈՂՄ ( 14) ԴԵՄ( 0 ) ՁԵՌՆՊԱՀ ( 0 )
Մ.Ասլանյան
Գ.Քալանթարյան
Ա.Գրիգորյան
Խ.Վարդանյան
Ա.Մատինյան
Հ.Մովսիսյան
Մ.Հովհաննիսյան
Ա.Ափինյան
Վ.Ավագյան
Դ.Սիմոնյան
Ս.Մելքոնյան
Ս.Ղամբարյան
Ս.Աղաբեկյան
Ա.Լոքյան

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`  ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ

You May Also Like

Leave a Reply