ՈՐՈՇՈՒՄ N 7

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 փետրվարի 2020 թվականի N  7

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹՅԱՆ ՄԱՐՄՆԻՆ ԿԻՑ ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆՈՐ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 95-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ ընտանեկան օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ կառավարության 02.06.2016 թվականի «Խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 24-ի N 164-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 631-Ն որոշմամբ, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով` Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.

1.Հաստատել Վանաձոր համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմնին կից խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի նոր կազմը.

Գոռ Կառլենի Բադյան – հանձնաժողովի նախագահ, Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի մշակույթի, կրթության և զբոսաշրջության հարցերի բաժնի պետ,

Լեռնուհի Սերգեյի Գևորգյան – հանձնաժողովի քարտուղար, Վանաձորի համայնքապետարանի գործավար,

Ռուդիկ Միշայի Վարոսյան – ՀՀ ոստիկանության ԼՄ վարչության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի պետ, ոստիկանության փոխգնդապետ,

Աշոտ Վարշամի Կարապետյան – Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի հանրային կապերի, լրատվության և արարողակարգի բաժնի գլխավոր մասնագետ,

Արևհատ Մարտունի Հովհաննիսյան – Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ, ՎՊՀ-ի դոցենտ, իրավաբանական գիտությունների թեկնածու,

Մարգարիտա Ստեփանի Շահվերդյան – «Առավոտ» ՀԿ-ի գործադիր տնօրեն, ՎՊՀ-ի դոցենտ, հոգեբանական գիտությունների թեկնածու, որակի ապահովման կենտրոնի ղեկավար,

Գայանե Սեյրանի Քալանթարյան – Վանաձոր համայնքի ավագանու անդամ, «Լոռու մարզի հոգենյարդաբանական դիսպանսեր» ՊՓԲԸ-ի բժշկուհի,

Սվետլանա Ժորայի Ասրյան – ՀՀ Լոռու մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի ավագ մասնագետ,

Արմեն Մացակի Ավետյան – Վանաձորի համայնքապետարանի առանձնացված ստորաբաժանում սոցիալական աջակցության Վանաձորի տարածքային բաժնի պետ, սոցիալական դեպք վարող:

2. Ուժը կորցրած ճանաչել Վանաձոր համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 23-ի «Վանաձոր համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի նոր կազմը հաստատելու և Վանաձոր համայնքի ավագանու 2011 թվականի թիվ 21 որոշումն իր փոփոխություններով ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 95-Ա որոշումը:

ԿՈՂՄ (25) ԴԵՄ(0) ՁԵՌՆՊԱՀ (0)
Մ.Ասլանյան Ա.Փելեշյան
Գ.Քալանթարյան Կ.Դավթյան
Ա.Գրիգորյան Ա.Խաչատրյան
Խ.Վարդանյան Հ.Խլոպուզյան
Ա.Մատինյան Ք. Մարուքյան
Հ.Մովսիսյան Կ. Ղուկասյան
Մ.Հովհաննիսյան Ա.Ավետյան
Վ.Ավագյան Հ.Սիմիկյան
Դ.Սիմոնյան Վ.Կռոյան
Ս.Մելքոնյան Ա.Կարապետյան
Ս.Ղամբարյան Ռ.Մարգարյան
Ա.Լոքյան Դ.Հակոբյան
Հ.Ղամբարյան

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`  ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ

You May Also Like