Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 հունիսի 2020 թվականի N 69
ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ՝ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՊՈՂՈՏԱ ԹԻՎ 114Ա ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 06-001-0048-0029 ԾԱԾԿԱԳՐԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ 0.08628ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պլուտոն» ՍՊԸ-ի տնօրենի գրությունը, անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 1947997 վկայականը, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի 27.05.2020թ. թիվ 06/11.1/3480-2020 գրությունը, ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 22.05.2020թ. թիվ 1/փ-43 եզրակացությունը, ՀՀ Լոռու մարզի Վանաձոր համայնքի գլխավոր հատակագծի փոփոխության վերաբերյալ շահագրգիռ մարմինների կողմից ներկայացված առաջարկությունների և դիտողությունների ամփոփաթերթը, հատակագիծը, Վանաձոր համայնքի ղեկավարի առաջարկությունը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143-րդ հոդվածի 9-րդ, 12-րդ, 14-րդ մասերով, ՀՀ կառավարության 29.12.2011թ. թիվ 1918-Ն, 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշումներով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.
1.Փոխել Վանաձոր համայնքի Բաղրամյան պող թիվ 114ա հասցեում գտնվող «Պլուտոն» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող 06-001-0048-0029 ծածկագրով 0.1904հա ընդհանուր մակերեսով հողամասից առանձնացված 0.08628հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության՝ արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության հողերից որպես բնակավայրերի նպատակային նշանակության՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողեր:
2.Հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել Վանաձոր համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում, համայնքի հողային հաշվեկշռում, արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում:
3. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարության, տեղեկատվության և աշխատանքի բաժնին` սույն որոշման մեկ օրինակը ուղարկել ՀՀ կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանում:
ԿՈՂՄ (18) | ԴԵՄ(0) | ՁԵՌՆՊԱՀ (0) | |
---|---|---|---|
Մ.Ասլանյան | Ա.Փելեշյան | ||
Ա.Գրիգորյան | Կ.Դավթյան | ||
Գ.Քալանթարյան | Ա.Խաչատրյան | ||
Հ.Մովսիսյան | Ք.Մարուքյան | ||
Մ.Հովհաննիսյան | Կ.Ղուկասյան | ||
Վ.Ավագյան | Վ.Կռոյան | ||
Դ.Սիմոնյան | Ա.Ավետյան | ||
Ս.Ղամբարյան | Հ.Սիմիկյան | ||
Դ.Հակոբյան | Ա.Կարապետյան |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ