Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 մայիսի 2019 թվականի N 68
ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՊՈՂՈՏԱՅԻ ԹԻՎ 112 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Կառլեն Աշոտի Էլիբեկյանի, Համլետ Խաչիկի Մխիթարյանի, Ռուբիկ Սերոժի Ղազարյանի և Արմեն Հովհաննեսի Մխիթարյանի դիմումը, «Արսեն Իսահակյան Ռուդիկի» ԱՁ-ի կողմից տրված հողամասի հատակագիծը, Վանաձոր համայնքի ղեկավարի առաջարկությունն այն մասին, որ կադաստրային քարտեզի և տեղեկագրքերի համաձայն 06-001-0046-0012 ծածկագրից 0.011564հա, 0.02753հա, 0.009491հա, 0.05208հա և 0.016116հա մակերեսներով հողամասերը սխալմամբ հաշվառվել են որպես «անհայտ» քաղաքացիների սեփականություն փոխանցված հողամասեր և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 01.06.2010թ. թիվ 186-Ն հրամանով հաստատված հրահանգի 9-րդ կետի 2-րդ և 5-րդ ենթակետերով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.
1.Ճանաչել Վանաձոր համայնքի սեփականության իրավունքը 06-001-0046-0012 ծածկագրից 0.011564հա, 0.02753հա, 0.009491հա, 0.05208հա և 0.016116հա մակերեսներով բնակելի կառուցապատման նշանակության հողամասերի նկատմամբ՝ համաձայն հողամասերի հատակագծերի և կադաստրային քարտեզից քաղվածքի:
2.Վանաձոր համայնքի ղեկավար Մ. Ասլանյանին՝ դիմել ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանում 06-001-0046-0012 ծածկագրից 0.011564հա, 0.02753հա, 0.009491հա, 0.05208հա և 0.016116հա մակերեսներով հողամասերի նկատմամբ Վանաձոր համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելու և սեփականության իրավունքի գրանցման վկայականներ տրամադրելու համար:
ԿՈՂՄ ( 22) | ԴԵՄ( 0) | ՁԵՌՆՊԱՀ ( 0) | |
---|---|---|---|
Մ.Ասլանյան | Ա.Փելեշյան | ||
Գ.Քալանթարյան | Կ.Դավթյան | ||
Ա.Գրիգորյան | Ա.Խաչատրյան | ||
Վ.Դոխոյան | Ք. Մարուքյան | ||
Ա.Մատինյան | Կ. Ղուկասյան | ||
Հ.Մովսիսյան | Ա.Ավետյան | ||
Մ.Հովհաննիսյան | Ա.Սիրադեղյան | ||
Վ.Ավագյան | Վ.Կռոյան | ||
Ս.Ղամբարյան | Ա.Կարապետյան | ||
Մ.Ապերյան | Ս.Աղաբեկյան | ||
Հ.Ղամբարյան | |||
Դ.Հակոբյան |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ