ՈՐՈՇՈՒՄ N 67

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 հունիսի 2020 թվականի N  67

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐՈՆ-4 ՄՄՇ ԹԱՂԱՄԱՍ ԹԻՎ 25/6-1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ԼԵՎՈՆ ԱՐԱՄԱՅԻՍԻ ԶՈՒՐԱԲՅԱՆԻՆ     ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Լևոն Արամայիսի Զուրաբյանի դիմումը, Վանաձոր համայնքի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 26022020-06-0053 և անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 26012015-06-0015 վկայականները, ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի գլխավոր հատակագծի լրամշակման նախագիծը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.

1.Վանաձոր քաղաքի Տարոն-4 ՄՄՇ թաղամաս թիվ 25/6-1 հասցեում գտնվող Լևոն Արամայիսի Զուրաբյանին կառուցապատման իրավունքով պատկանող, ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի  գլխավոր հատակագծի լրամշակման նախագծի համաձայն ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին չդասվող 21.0քմ մակերեսով հողամասը հողի կադաստրային արժեքով՝  40200 (քառասուն հազար երկու հարյուր) դրամով ուղղակի վաճառքի ձևով օտարել Լևոն Արամայիսի Զուրաբյանին:

2.Համայնքի ղեկավարին՝ Լևոն Արամայիսի Զուրաբյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր:

ԿՈՂՄ (17) ԴԵՄ(0) ՁԵՌՆՊԱՀ (1)
Մ.Ասլանյան Ա.Փելեշյան Ա.Կարապետյան
Ա.Գրիգորյան Կ.Դավթյան
Գ.Քալանթարյան Ա.Խաչատրյան
Հ.Մովսիսյան Ք.Մարուքյան
Մ.Հովհաննիսյան Կ.Ղուկասյան
Վ.Ավագյան Վ.Կռոյան
Դ.Սիմոնյան Ա.Ավետյան
Ս.Ղամբարյան Հ.Սիմիկյան
Դ.Հակոբյան

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`  ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ

You May Also Like