ՈՐՈՇՈՒՄ N 67-Ա


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 սեպտեմբերի 2017 թվականի N 67-Ա

«ՌԱԴ ՍԱՆԵ ՎԱՇԱՄԻՐ ԳՐՈՒՊ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՇԻՐԱԿԻ ԽՃՈՒՂԻ ԹԻՎ 6 («ԼՈՌԻ ՃՇՇ» ՓԲԸ) ՀԱՍՑԵԻ ՏԱՐԱԾՔԻ ՀԱՐԱՎԱՐԵՎՄՏՅԱՆ ՄԱՍՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով «Ռադ Սանե Վաշամիր գրուպ» ՍՊԸ-ի տնօրենի 28.07.2017թ. թիվ 96-220 և ՀՀ Լոռու մարզպետի 16.08.2017թ. թիվ 101/111.3/4092-17 գրությունները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասով, 65-րդ հոդվածի 6-րդ մասով` համայնքի ավագանին որոշում է.


  1. Տալ համաձայնություն Վանաձոր քաղաքի Շիրակի խճ. թիվ 6 հասցեի («Լոռի ՃՇՇ» ՓԲԸ) տարածքի հարավարևմտյան մասում գտնվող 06-001-3809-0004, 06-001-3809-0002 և 06-001-3800-0001 (մի մաս) ծածկագրերով, 8,5հա ընդհանուր մակերեսով հողամասը՝ համաձայն հավելվածի, նվիրաբերության պայմանագրով անհատույց սեփականության իրավունքով տրամադրելուն «Ռադ Սանե Վաշամիր գրուպ» ՍՊԸ-ին` կոմպոզիտային գազաբալոնների գործարանի և կարբոնի գործարանի կառուցման համար ՀՀ կառավարության կողմից «Ռադ Սանե Վաշամիր գրուպ» ՍՊԸ-ի ներդրումային ծրագրերին հավանություն տալու մասին որոշման առկայության դեպքում:
  2. Վանաձոր համայնքի ղեկավարին` կազմակերպել «Ռադ Սանե Վաշամիր գրուպ» ՍՊԸ-ի հետ նվիրաբերության պայմանագիր կնքելու հետ կապված գործառույթները:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:



ԿՈՂՄ ( 14) ԴԵՄ( 0 ) ՁԵՌՆՊԱՀ ( 0 )
Մ.Ասլանյան
Գ.Քալանթարյան
Ա.Գրիգորյան
Խ.Վարդանյան
Ա.Մատինյան
Հ.Մովսիսյան
Մ.Հովհաննիսյան
Ա.Ափինյան
Վ.Ավագյան
Դ.Սիմոնյան
Ս.Մելքոնյան
Ս.Ղամբարյան
Ս.Աղաբեկյան
Ա.Լոքյան

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`  ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ

You May Also Like

Leave a Reply