Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 հունիսի 2020 թվականի N 65
ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ՏԱՐՈՆ-4 ԿՈՏԵՋ ԹԻՎ 20 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԱՐԱՆԻ (ՔՈԹԵՋԻ) ՊԱՀՊԱՆՄԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀՈՂԱՄԱՍԻ ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, ՀՈՂԱՄԱՍԸ ՎԱՐԴԱՆՈՒՇ ԻՄԻՆԵՐԿԱՅԻ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԻՆ, ՍՈՒՐԵՆ ՆՈՐԻԿԻ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ ԵՎ ՍԱՄՎԵԼ ՆՈՐԻԿԻ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ (ՕՏԱՐԵԼՈՒ) ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Վարդանուշ Իմիներկայի Նիկողոսյանի, Սուրեն Նորիկի Սահակյանի և Սամվել Նորիկի Սահակյանի դիմումը, 04.08.1997թ. տրված սեփականության վկայագիրը, 25.09.2018թ. ըստ օրենքի ժառանգության իրավունքի թիվ 3700 (նոտարական ակտի կոդ: 741-20180922-84-3027133) վկայագիրը, հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների եզրակացությունները, «ՄԱՐ-ՄՈՍ» ՍՊԸ-ի կողմից տրված տեղագրական հատակագիծը, մասնագիտական եզրակացությունը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ կառավարության 2001թ. ապրիլի 12-ի թիվ 286 որոշման 3-րդ կետի «է» ենթակետով` Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.
1.Վերականգնել Վանաձոր քաղաքի Տարոն-4 Կոտեջ թիվ 20հասցեում գտնվող բնակարանի (քոթեջի) պահպանման ու սպասարկման համար անհրաժեշտ, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին չդասվող 153.40քմ մակերեսով հողամասի հողհատկացման հիմքերը՝ համաձայն«ՄԱՐ-ՄՈՍ» ՍՊԸ-ի կողմից տրված հատակագծի:
2.Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասը սեփականության իրավունքով անհատույց տրամադրել Վանաձոր քաղաքի Տարոն-4 Կոտեջ թիվ 20հասցեի բնակարանի (քոթեջի) սեփականատերեր Վարդանուշ Իմիներկայի Նիկողոսյանին, Սուրեն Նորիկի Սահակյանին և Սամվել Նորիկի Սահակյանին:
3. Վանաձոր համայնքի ղեկավարին՝ Վարդանուշ Իմիներկայի Նիկողոսյանի, Սուրեն Նորիկի Սահակյանի և Սամվել Նորիկի Սահակյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել հողամասի նվիրատվության պայմանագիր:
ԿՈՂՄ (18) | ԴԵՄ(0) | ՁԵՌՆՊԱՀ (0) | |
---|---|---|---|
Մ.Ասլանյան | Ա.Փելեշյան | ||
Ա.Գրիգորյան | Կ.Դավթյան | ||
Գ.Քալանթարյան | Ա.Խաչատրյան | ||
Հ.Մովսիսյան | Ք.Մարուքյան | ||
Մ.Հովհաննիսյան | Կ.Ղուկասյան | ||
Վ.Ավագյան | Վ.Կռոյան | ||
Դ.Սիմոնյան | Ա.Ավետյան | ||
Ս.Ղամբարյան | Հ.Սիմիկյան | ||
Դ.Հակոբյան | Ա.Կարապետյան |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ