ՈՐՈՇՈՒՄ N 64


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 մայիսի 2018 թվականի N  64

 

ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԽՃՈՒՂՈՒ ԹԻՎ 147/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով 03.05.2018 թվականի Սուսաննա Սահակի Օհանյանի թիվ 067/2432 դիմումը, անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 2228931 վկայականը, Վանաձորի համայնքի ավագանու 2008թ. մայիսի 13-ի թիվ 44 որոշումը, 2008թ. մայիսի 22-ի ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման թիվ 355 պայմանագիրը, ղեկավարվելով ՀՀ կառավարության  28.03.2013թ. թիվ  276-Ն որոշմամբ՝ համայնքի ավագանին որոշում է.

  1. Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու թիվ 147/1 հասցեում գտնվող 88.9քմ մակերեսով ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման պայմանագրի ժամկետը երկարաձգել մինչև 2028թ. մայիսի 22-ը:
  2. Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հավաքագրման, գույքի կառավարման և գովազդի բաժնին՝ Սուսաննա Օհանյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել 88.9քմ մակերեսով ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման պայմանագրի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ համապատասխան համաձայնագիր:

 

ԿՈՂՄ ( 29 ) ԴԵՄ( 0 ) ՁԵՌՆՊԱՀ ( 0 )
Մ.Ասլանյան Ա.Փելեշյան
Գ.Քալանթարյան Է.Մովսիսյան
Ա.Գրիգորյան Կ.Դավթյան
Վ.Դոխոյան Տ.Նազարյան
Խ.Վարդանյան Կ. Ղուկասյան
Ա.Մատինյան Հ.Այվազյան
Հ.Մովսիսյան Ս.Կարապետյան
Մ.Հովհաննիսյան Հ.Սիմիկյան
Ա.Ափինյան Վ.Կռոյան
Վ.Ավագյան Ա.Կարապետյան
Դ.Սիմոնյան Ա.Եղիազարյան
Ս.Մելքոնյան Ռ.Մարգարյան
Ս.Աղաբեկյան Կ.Բեկչյան
Ա.Լոքյան Դ.Հակոբյան
Ա.Օհանյան

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`  ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ

You May Also Like