ՈՐՈՇՈՒՄ N 64

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 հունիսի 2020 թվականի N  64

ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ՏԱՐՈՆ-4 ԹԱՂԱՄԱՍ ԶԵՅԹՈՒՆԻ ՓՈՂՈՑ ԹԻՎ 5/6 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԵՆԱՊԱՏԸ ԵՎ ԴՐԱՆՈՎ ԶԲԱՂԵՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձորի Դ.Վարուժանի անվան թիվ 16 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Նաիրա Հարությունյանի գրությունը, 12.12.2019թ.-ին տրված թիվ Ն/9123-2019 լիազորագիրը, Վանաձորի քաղաքային համայնքի ավագանու 03 փետրվարի 2012 թվականի թիվ 4 որոշումը, Վանաձոր համայնքի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 21052020-06-0015 վկայականը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.

1.Վանաձոր քաղաքի Տարոն-4 թաղամաս Զեյթունի փողոց թիվ 5/6 հասցեում գտնվող, Վանաձոր համայնքի սեփականություն հանդիսացող58.41քմ մակերեսով հենապատըև դրանով զբաղեցված 0.43653հա մակերեսով հողամասը նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը` «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձորի Դ.Վարուժանի անվան թիվ 16 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի սպասարկման նպատակով:

2. Համայնքի ղեկավարին՝ իրականացնել պայմանագրի կնքման գործընթացը:

ԿՈՂՄ (18) ԴԵՄ(0) ՁԵՌՆՊԱՀ (0)
Մ.Ասլանյան Ա.Փելեշյան
Ա.Գրիգորյան Կ.Դավթյան
Գ.Քալանթարյան Ա.Խաչատրյան
Հ.Մովսիսյան Ք.Մարուքյան
Մ.Հովհաննիսյան Կ.Ղուկասյան
Վ.Ավագյան Վ.Կռոյան
Դ.Սիմոնյան Ա.Ավետյան
Ս.Ղամբարյան Հ.Սիմիկյան
Դ.Հակոբյան Ա.Կարապետյան

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`  ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ

You May Also Like