ՈՐՈՇՈՒՄ N 63

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 հունիսի 2020 թվականի N  63

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԹԻՎ 24 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՇԻՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀՈՂԱՄԱՍ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Վանաձոր համայնքի թիվ 24 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրեն Գ.Գոգինյանի դիմումը, Վանաձոր համայնքի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 25052020-06-0002 վկայականը, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավարի 25.12.2017թ. թիվ 04/181/18138-17 գրությունը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսդրությամբ, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ կառավարության 09.07.2009 թվականի թիվ 808-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ բաժնի 6-րդ կետի 4-րդ ենթակետով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.

1.Տալ համաձայնություն Վանաձոր քաղաքի Լազյան փողոցի թիվ32-3/2 հասցեում «Վանաձոր համայնքիթիվ 24 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի կողմից օգտագործվող՝ Վանաձոր համայնքի սեփականություն հանդիսացող շինությունը և դրա զբաղեցրած ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասը անհատույց՝ անորոշ ժամկետով, օգտագործման իրավունքով տրամադրելու «Վանաձոր համայնքի թիվ 24 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ին:

2.Սույն որոշման 1-ին կետով «Վանաձոր համայնքիթիվ 24 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ինհանձնվող գույքը թույլատրել օգտագործել միայն նախակրթական ծրագրերի համար:

3.Արգելել դրանք փոխանցել 3-րդ անձի, օտարել, տալ վարձակալության կամ օգտագործման, ինչպես նաև իրականացնել քաղաքաշինական գործունեություն առանց համայնքի ղեկավարի թույլտվության:

4.Համայնքի ղեկավարին՝ իրականացնել պայմանագրի կնքման գործընթացը:

ԿՈՂՄ (18) ԴԵՄ(0) ՁԵՌՆՊԱՀ (0)
Մ.Ասլանյան Ա.Փելեշյան
Ա.Գրիգորյան Կ.Դավթյան
Գ.Քալանթարյան Ա.Խաչատրյան
Հ.Մովսիսյան Ք.Մարուքյան
Մ.Հովհաննիսյան Կ.Ղուկասյան
Վ.Ավագյան Վ.Կռոյան
Դ.Սիմոնյան Ա.Ավետյան
Ս.Ղամբարյան Հ.Սիմիկյան
Դ.Հակոբյան Ա.Կարապետյան

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`  ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ

You May Also Like