Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 հունիսի 2017 թվականի N 63-Ա
«ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՏՈՒԿ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 30 ՄԱՅԻՍԻ 2017Թ. ԹԻՎ 45-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՉԵՂՅԱԼ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ Վանաձորի մասնաճյուղի ղեկավար Ս.Ապրեսյանի 02.05.2017թ. թիվ 108/2944 գրությունը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 75-րդ հոդվածով` համայնքի ավագանին որոշում է
- Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատի 2-րդ հարկի թիվ 11 սենյակի 22.4քմ մակերեսով տարածքը, 3/երեք/ տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ին, Վանաձորի մասնաճյուղի համար աշխատանքային գրասենյակ օգտագործելու նպատակով:
- Չեղյալ ճանաչել Վանաձոր համայնքի ավագանու 30 մայիսի 2017թվականի «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տրամադրված տարածքի անհատույց օգտագործման պայմանագրի ժամկետը երկարաձգելու մասին» թիվ 45-Ա որոշումը:
- Վանաձոր համայնքի ղեկավարին` մեկամսյա ժամկետում «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման պայմանագիր:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:
ԿՈՂՄ ( 13) | ԴԵՄ( 0 ) | ՁԵՌՆՊԱՀ ( 2 ) |
---|---|---|
Մ.Ասլանյան | Գ.Քալանթարյան | |
Ա.Գրիգորյան | Ս.Ղամբարյան | |
Մ.Հովհաննիսյան | ||
Խ.Վարդանյան | ||
Ա.Մատինյան | ||
Հ.Մովսիսյան | ||
Վ.Դոխոյան | ||
Ա.Ափինյան | ||
Վ.Ավագյան | ||
Դ.Սիմոնյան | ||
Ս.Մելքոնյան | ||
Ս.Աղաբեկյան | ||
Ա.Լոքյան | ||
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ