Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 մայիսի 2018 թվականի N 61
ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԼՈՒԾԵԼՈՒ ԵՎ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի ԹԻՎ 54-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հարինգ» ՍՊԸ-ի տնօրեն Կարեն Ծատուրյանի 18.05.2018թ. թիվ 079/2894 դիմումը, ղեկավարվելով ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 1-ին մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով` համայնքի ավագանին որոշում է.
- 2018 թվականի հունիսի 1-ից վաղաժամկետ լուծել 2014թվականի հոկտեմբերի 24-ին կնքված ոչ բնակելի տարածքի վարձակալության թիվ 201 պայմանագիրը:
- Ուժը կորցրած ճանաչել Վանաձորի քաղաքային համայնքի ավագանու 2014թվականի հոկտեմբերի 16-ի «Հարինգ» ՍՊԸ-ին տարածք հանձնելու մասին թիվ 54-Ա որոշումը:
- Վանաձոր համայնքի ղեկավարին`մեկամսյա ժամկետում կնքել պայմանագիրը վաղաժամկետ լուծելու վերաբերյալ համաձայնագիր:
- Եկամուտների հավաքագրման, գույքի կառավարման և գովազդի բաժնին` «Հարինգ» ՍՊԸ-ի հետ կատարել վերջնահաշվարկ:
- Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարության, տեղեկատվության և աշխատանքի բաժնին` սույն որոշման մեկ օրինակը ուղարկել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Լոռու տարածքային ստորաբաժանում:
ԿՈՂՄ ( 27) | ԴԵՄ( 0 ) | ՁԵՌՆՊԱՀ ( 2 ) | |
---|---|---|---|
Մ.Ասլանյան | Ա.Փելեշյան | Ռ.Մարգարյան | |
Գ.Քալանթարյան | Կ.Դավթյան | Կ.Բեկչյան | |
Ա.Գրիգորյան | Է.Մովսիսյան | ||
Վ.Դոխոյան | Տ.Նազարյան | ||
Խ.Վարդանյան | Կ. Ղուկասյան | ||
Ա.Մատինյան | Հ.Այվազյան | ||
Հ.Մովսիսյան | Ա.Կարապետյան | ||
Մ.Հովհաննիսյան | Հ.Սիմիկյան | ||
Ա.Ափինյան | Վ.Կռոյան | ||
Վ.Ավագյան | Ա.Կարապետյան | ||
Դ.Սիմոնյան | Ա.Եղիազարյան | ||
Ս.Մելքոնյան | Ա.Օհանյան | ||
Ս.Աղաբեկյան | Դ.Հակոբյան | ||
Ա.Լոքյան |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ