ՈՐՈՇՈՒՄ N 61-Ա


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 հունիսի 2017 թվականի N 61-Ա

«ԼՈՌԻ-ՋՐՄՈՒՂ ԿՈՅՈՒՂԻ» ՓԲԸ-ԻՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2016թ. ապրիլի 28-ի նիստի արձանագրության թիվ 16 քաղվածքը, Վանաձոր համայնքի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականները, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 209-րդ հոդվածով, ՀՀ հողային օրենսգրքի 56-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով` համայնքի ավագանին որոշում է.

  1. Տալ համաձայնություն «Լոռի-ջրմուղ կոյուղի» ՓԲԸ-ի կողմից օգտագործվող` Վանաձոր համայնքի սեփականությունը հանդիսացող շինությունների և դրանց զբաղեցրած ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասերը անհատույց սեփականության իրավունքով փոխանցելու «Լոռի-ջրմուղ կոյուղի» ՓԲԸ-ին` համաձայն ցանկի.
    1. Լոռվա խճուղի թիվ 4/5 կոյուղու մաքրման կայան /վկայական թիվ 20032017-06-0025/
    2. Տերյան փողոց թիվ 14 պոմպակայան /վկայական թիվ 09032017-06-0024/
    3. Լազյան փողոց թիվ 50-50 պոմպակայան /վկայական թիվ 09032017-06-0021/

  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:
ԿՈՂՄ ( 15) ԴԵՄ( 0 ) ՁԵՌՆՊԱՀ ( 0 )
Մ.Ասլանյան
Գ.Քալանթարյան
Ա.Գրիգորյան
Մ.Հովհաննիսյան
Խ.Վարդանյան
Ա.Մատինյան
Հ.Մովսիսյան
Վ.Դոխոյան
Ա.Ափինյան
Վ.Ավագյան
Դ.Սիմոնյան
Ս.Մելքոնյան
Ս.Ղամբարյան
Ս.Աղաբեկյան
Ա.Լոքյան

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`  ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ

You May Also Like

Leave a Reply