Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 մայիսի 2018 թվականի N 60
ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Վանաձոր համայնքի ղեկավարի առաջարկությունը այն մասին, որ կադաստրային քարտեզի և տեղագրքերի համաձայն 06-001-1057-0025 ծածկագրից 0.01985հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը սխալմամբ հաշվառվել է որպես «անհայտ» քաղաքացիների սեփականություն փոխանցված հողամաս և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ կետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի ա) ենթակետով, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 01.06.2010թ. թիվ 186-Ն հրամանով հաստատված հրահանգի 9-րդ կետի 2-րդ և 5-րդ ենթակետերով՝ համայնքի ավագանին որոշում է.
- Ճանաչել Վանաձոր համայնքի սեփականության իրավունքը 06-001-1057-0025 ծածկագրից 0.01985հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ՝ համաձայն հողամասի հատակագծի:
- Վանաձոր համայնքի ղեկավար Մ.Ասլանյանին՝ դիմել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Լոռու տարածքային ստորաբաժանում 06-001-1057-0025 ծածկագրից 0.01985հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ Վանաձոր համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելու և սեփականության վկայական տրամադրելու համար:
- Սույն որոշման 1-ին կետում նշված 06-001-1057-0025 ծածկագրով 0.01985հա մակերեսով հողամասին տրամադրել փոստային հասցե՝ ք.Վանաձոր, Զոր.Անդրանիկի փողոց, թիվ 94/12-2 հողամաս:
ԿՈՂՄ ( 28) | ԴԵՄ( 0 ) | ՁԵՌՆՊԱՀ ( 1 ) | |
---|---|---|---|
Մ.Ասլանյան | Ա.Փելեշյան | Ա.Եղիազարյան | |
Գ.Քալանթարյան | Կ.Դավթյան | ||
Ա.Գրիգորյան | Է.Մովսիսյան | ||
Վ.Դոխոյան | Տ.Նազարյան | ||
Խ.Վարդանյան | Կ. Ղուկասյան | ||
Ա.Մատինյան | Հ.Այվազյան | ||
Հ.Մովսիսյան | Հ.Սիմիկյան | ||
Մ.Հովհաննիսյան | Վ.Կռոյան | ||
Ա.Ափինյան | Ա.Կարապետյան | ||
Վ.Ավագյան | Ա.Եղիազարյան | ||
Դ.Սիմոնյան | Ռ.Մարգարյան | ||
Ս.Մելքոնյան | Կ.Բեկչյան | ||
Ս.Աղաբեկյան | Դ.Հակոբյան | ||
Ա.Լոքյան | Ա.Օհանյան |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ