ՈՐՈՇՈՒՄ N 60

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 հունիսի 2020 թվականի N  60

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՏԱԿԱԳԾՄԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Վանաձորի քաղաքային համայնքի ավագանու 18 նոյեմբերի 2014 թվականի թիվ            56-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր քաղաքի գլխավոր հատակագծի լրամշակման նախագիծը, գլխավոր հատակագծի լրամշակման նախագծային առաջադրանքը և ղեկավարվելով «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143-րդ հոդվածի 22-րդ և       23-րդ կետերով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով` Վանաձոր համայնքի ավագանին որոշում է. 

1.Հաստատել Վանաձոր համայնքի ճանապարհային երթևեկության կազմակերպման հատակագծման նախագիծը՝ համաձայն թիվ 1 հավելվածի:

2.Վանաձոր համայնքի ղեկավարին` սույն որոշումը եռօրյա ժամկետում ներկայացնել ՀՀ քաղաքաշինության կոմիտե:

ԿՈՂՄ (17) ԴԵՄ(0) ՁԵՌՆՊԱՀ (1)
Մ.Ասլանյան Ա.Փելեշյան Վ.Կռոյան
Ա.Գրիգորյան Կ.Դավթյան
Գ.Քալանթարյան Ա.Խաչատրյան
Հ.Մովսիսյան Ք.Մարուքյան
Մ.Հովհաննիսյան Կ.Ղուկասյան
Վ.Ավագյան Ա.Ավետյան
Դ.Սիմոնյան Հ.Սիմիկյան
Ս.Ղամբարյան Ա.Կարապետյան
Դ.Հակոբյան

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`  ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ

You May Also Like