Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 հունիսի 2017 թվականի N 60-Ա
ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՐ. ԼՈՒՍԱՎՈՐՉԻ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 43/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՏԱՂԱՎԱՐԸ ԵՎ ԴՐԱՆՈՎ ԶԲԱՂԵՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՌԱՖԱՅԵԼ ՄԽԻԹԱՐՅԱՆԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Ռաֆայել Մխիթարյանի դիմումը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 29052014-06-0022վկայականը, 01.11.2016թ. «Արմեն Ամիրբեկյան» ԱՁ-ի կողմից տրված տաղավարի շուկայական արժեքի գնահատման հաշվետվությունը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով` համայնքի ավագանին որոշում է.
- Տալ համաձայնություն Վանաձոր քաղաքի Գր.Լուսավորչի փողոցի թիվ 43/1 հասցեում Ռաֆայել Մխիթարյանին կառուցապատման իրավունքով պատկանող, համաձայն հաստատված Վանաձոր քաղաքի լրամշակված գլխավոր հատակագծի՝ այլևս ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին չդասվող 96.0քմ մակերեսով հողամասը հողի կադաստրային արժեքով՝ 434310 /չորս հարյուր երեսունչորս հազար երեք հարյուր տասը/ դրամով և նրա վրա գտնվող 96.0քմ արտաքին մակերեսով, կառուցապատման իրավունքով պատկանող տաղավարը՝ համաձայն «Արմեն Ամիրբեկյան» ԱՁ-ի կողմից տրված հաշվետվության, 250000 /երկու հարյուր հիսուն հազար/ դրամով, ուղղակի վաճառքի ձևով Ռաֆայել Մխիթարյանին օտարելուն:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:
ԿՈՂՄ ( 15) | ԴԵՄ( 0 ) | ՁԵՌՆՊԱՀ ( 0 ) |
---|---|---|
Մ.Ասլանյան | ||
Գ.Քալանթարյան | ||
Ա.Գրիգորյան | ||
Մ.Հովհաննիսյան | ||
Խ.Վարդանյան | ||
Ա.Մատինյան | ||
Հ.Մովսիսյան | ||
Վ.Դոխոյան | ||
Ա.Ափինյան | ||
Վ.Ավագյան | ||
Դ.Սիմոնյան | ||
Ս.Մելքոնյան | ||
Ս.Ղամբարյան | ||
Ս.Աղաբեկյան | ||
Ա.Լոքյան |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ