Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 մայիսի 2018 թվականի N 59
ԱԼՅՈՇԱ ԽԱՉԱՏՈՒՐԻ ԲԱԴՅԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇԱՏԱԽՏԱԿԻ ՏԵՂԱԴՐՄԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Վանաձոր համայնքի ավագանու անդամների առաջարկը, ղեկավարվելով ՀՀ կառավարության 31.08.1999թ. «Հայաստանի Հանրապետությունում պետական և հասարակական նշանավոր գործիչներին նվիրված հուշարձանների իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 551 որոշմամբ` համայնքի ավագանին որոշում է.
- Տալ համաձայնություն Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 24 շենքի հյուսիսային պատին ականավոր պետական գործիչ, արդյունաբերության երախտավոր, ԽՍՀՄ վաստակավոր գյուտարար, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ, Վանաձորի պատվավոր քաղաքացի Ալյոշա Խաչատուրի Բադյանին նվիրված հուշատախտակի տեղադրմանը՝ համաձայն սույն որոշմանը կից էսքիզային նախագծի:
- Հուշատախտակի աշխատանքային նախագիծը համաձայնեցնել Վանաձորի համայնքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի հետ:
ԿՈՂՄ ( 25) | ԴԵՄ( 0 ) | ՁԵՌՆՊԱՀ ( 1 ) | |
---|---|---|---|
Մ.Ասլանյան | Ա.Փելեշյան | Ա.Եղիազարյան | |
Գ.Քալանթարյան | Կ.Դավթյան | ||
Ա.Գրիգորյան | Ք.Մարուքյան | ||
Վ.Դոխոյան | Կ.Ղուկասյան | ||
Խ.Վարդանյան | Հ.Այվազյան | ||
Ա.Մատինյան | Ս.Կարապետյան | ||
Հ.Մովսիսյան | Հ.Սիմիկյան | ||
Մ.Հովհաննիսյան | Վ.Կռոյան | ||
Ա.Ափինյան | Ա.Կարապետյան | ||
Վ.Ավագյան | Ա.Օհանյան | ||
Դ.Սիմոնյան | Դ.Հակոբյան | ||
Ս.Մելքոնյան | Ա.Լոքյան | ||
Ս.Աղաբեկյան |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ