Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 հունիսի 2020 թվականի N 58
ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28 -Ի ԹԻՎ 146 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Վանաձոր համայնքի Մարգարիտ Մատինյանի անվան թիվ 19 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի զեկուցագիրը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով` Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.
Վանաձոր համայնքի ավագանու 2019 թվականի նոյեմբերի 28-ի «Վանաձոր համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների հաստիքացուցակները, պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և Վանաձոր համայնքի ավագանու 2017թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 105-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 146 որոշման թիվ 10 հավելվածում կատարել փոփոխություն՝ համաձայն հավելվածի:
ԿՈՂՄ (19) | ԴԵՄ(0) | ՁԵՌՆՊԱՀ (0) | |
---|---|---|---|
Մ.Ասլանյան | Ա.Փելեշյան | ||
Ա.Գրիգորյան | Կ.Դավթյան | ||
Գ.Քալանթարյան | Ք.Մարուքյան | ||
Հ.Մովսիսյան | Կ.Ղուկասյան | ||
Մ.Հովհաննիսյան | Ա.Ավետյան | ||
Վ.Ավագյան | Հ.Սիմիկյան | ||
Դ.Սիմոնյան | Վ.Կռոյան | ||
Ս.Ղամբարյան | Ա.Կարապետյան | ||
Դ.Հակոբյան | Ս.Կարապետյան | ||
Մ.Ապերյան |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ