Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 հունիսի 2020 թվականի N 57-Ն
ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23–Ի ԹԻՎ 167-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.
1.Վանաձոր համայնքի բյուջեի ծախսային մասում կատարել 2 323 000 (երկու միլիոն երեք հարյուր քսաներեք հազար) ՀՀ դրամի փոփոխություններ` համաձայն հավելվածի:
2.Համայնքի բյուջեի տողերը համարել փոփոխված` սույն որոշման 1-ին կետից բխող փոփոխություններին համապատասխան:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ԿՈՂՄ (15) | ԴԵՄ(2) | ՁԵՌՆՊԱՀ (1) | |
---|---|---|---|
Մ.Ասլանյան | Ա.Փելեշյան | Մ.Ապերյան | Վ.Կռոյան |
Ա.Գրիգորյան | Կ.Դավթյան | Դ.Հակոբյան | |
Գ.Քալանթարյան | Ք.Մարուքյան | ||
Հ.Մովսիսյան | Կ.Ղուկասյան | ||
Մ.Հովհաննիսյան | Ա.Ավետյան | ||
Վ.Ավագյան | Հ.Սիմիկյան | ||
Դ.Սիմոնյան | Ա.Կարապետյան | ||
Ս.Ղամբարյան |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ