Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 մայիսի 2018 թվականի N 56-Ն
ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի «ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 109-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Վանաձորի քաղաքային համայնքի Կառլոս Աբովյանի անվան կերպարվեստի թանգարան» ՀՈԱԿ-ի, «Վանաձորի Ստեփան Զորյանի տուն-թանգարան» ՀՈԱԿ-ի, Վանաձոր համայնքի «Թիվ 1 մշակույթի տուն» ՀՈԱԿ-ի, Վանաձոր համայնքի «Թիվ 2 մշակույթի տուն» ՀՈԱԿ-ի և Վանաձոր համայնքի «Գուսան Զաքարյանի անվան մշակույթի տուն» ՀՈԱԿ-ի տնօրենների զեկուցագրերը ու ղեկավարվելով «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ համայնքի ավագանին որոշում է.
- Վանաձոր համայնքի բյուջեի եկամտային մասում կատարել 4.485.000 (չորս միլիոն չորս հարյուր ութսունհինգ հազար) դրամի փոփոխություններ` համաձայն հավելված թիվ 1-ի:
- Վանաձոր համայնքի բյուջեի ծախսային մասում կատարել 4.485.000 (չորս միլիոն չորս հարյուր ութսունհինգ հազար) դրամի փոփոխություններ` համաձայն հավելված թիվ 2-ի:
- Համայնքի բյուջեի տողերը համարել փոփոխված` սույն որոշման 1-ին կետից բխող փոփոխություններին համապատասխան:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարկման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ԿՈՂՄ ( 27) | ԴԵՄ( 0 ) | ՁԵՌՆՊԱՀ ( 1 ) | |
---|---|---|---|
Մ.Ասլանյան | Ա.Փելեշյան | Ռ.Մարգարյան | |
Գ.Քալանթարյան | Կ.Դավթյան | ||
Ա.Գրիգորյան | Է.Մովսիսյան | ||
Վ.Դոխոյան | Տ.Նազարյան | ||
Խ.Վարդանյան | Ք.Մարուքյան | ||
Ա.Մատինյան | Ս.Կարապետյան | ||
Հ.Մովսիսյան | Հ.Սիմիկյան | ||
Մ.Հովհաննիսյան | Վ.Կռոյան | ||
Ա.Ափինյան | Ա.Կարապետյան | ||
Վ.Ավագյան | Ա.Եղիազարյան | ||
Դ.Սիմոնյան | Կ.Բեկչյան | ||
Ս.Մելքոնյան | Ա.Օհանյան | ||
Ս.Աղաբեկյան | Դ.Հակոբյան | ||
Ա.Լոքյան |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ