Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 հունիսի 2017 թվականի N 56-Ն
ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 09-Ի «ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ԿԻՑ, ՎԱՆԱՁՈՐԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ ԳՈՐԾՈՂ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ, ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԸ, ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 74-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԿԱՐԳԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածով՝ համայնքի ավագանին որոշում է.
- Վանաձոր համայնքի ավագանու 2013 թվականի հոկտեմբերի 09-ի «Վանաձորի համայնքի ղեկավարին կից, Վանաձորի քաղաքային համայնքի տարածքում հասարակական կարգով գործող խորհրդակցական մարմինների քանակը, անվանումները, ձևավորման և գործունեության կարգը հաստատելու մասին հաստատելու մասին» թիվ 74-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետը փոփոխել և շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ՝
«4. Վանաձոր համայնքի ղեկավարին կից ձևավորվում և գործում են հետևյալ Խորհուրդները.
1/. համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման,
2/. քաղաքաշինության, ճարտարապետության, հողօգտագործման, տնտեսական ենթակառուցվածքների, կոմունալ տնտեսության, շրջակա միջավայրի պահպանության, առևտրի և տրանսպորտի հարցերի,
3/. կրթության, մշակույթի, երիտասարդության, առողջապահության, սպորտի և սոցիալական հարցերի:» - Նույն կարգի տեքստում «քառամյա» բառը փոխարինել «հնգամյա» բառով:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ԿՈՂՄ ( 15) | ԴԵՄ( 0 ) | ՁԵՌՆՊԱՀ ( 0 ) |
---|---|---|
Մ.Ասլանյան | ||
Գ.Քալանթարյան | ||
Ա.Գրիգորյան | ||
Մ.Հովհաննիսյան | ||
Խ.Վարդանյան | ||
Ա.Մատինյան | ||
Հ.Մովսիսյան | ||
Վ.Դոխոյան | ||
Ա.Ափինյան | ||
Վ.Ավագյան | ||
Դ.Սիմոնյան | ||
Ս.Մելքոնյան | ||
Ս.Ղամբարյան | ||
Ս.Աղաբեկյան | ||
Ա.Լոքյան |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ