Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 մայիսի 2018 թվականի N 55-Ն
ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի «ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 109-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Վանաձորի համայնքապետարանի կոմունալ տնտեսության, բարեկարգման և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետի պաշտոնակատարի, զարգացման ծրագրերի, արտաքին կապերի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետի պաշտոնակատարի ու ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի պետի պաշտոնակատարի զեկուցագրերը ու ղեկավարվելով «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ համայնքի ավագանին որոշում է.
- Վանաձոր համայնքի բյուջեի ծախսային մասում կատարել 144.057.000 (մեկ հարյուր քառասունչորս միլիոն հիսունյոթ հազար) ՀՀ դրամի փոփոխություններ` համաձայն հավելվածի:
- Համայնքի բյուջեի տողերը համարել փոփոխված` սույն որոշման 1-ին կետից բխող փոփոխություններին համապատասխան:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարկման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ԿՈՂՄ ( 21) | ԴԵՄ( 3 ) | ՁԵՌՆՊԱՀ ( 5 ) | |
---|---|---|---|
Մ.Ասլանյան | Ա.Փելեշյան | Ա.Եղիազարյան | Ա.Կարապետյան |
Գ.Քալանթարյան | Կ.Դավթյան | Ռ.Մարգարյան | Վ.Կռոյան |
Ա.Գրիգորյան | Է.Մովսիսյան | Ս.Կարապետյան | Ա.Օհանյան |
Վ.Դոխոյան | Հ.Խլոպուզյան | Դ.Հակոբյան | |
Խ.Վարդանյան | Տ.Նազարյան | Ա.Մատինյան | |
Մ.Հովհաննիսյան | Ք.Մարուքյան | ||
Ա.Ափինյան | Հ.Այվազյան | ||
Վ.Ավագյան | Հ.Սիմիկյան | ||
Դ.Սիմոնյան | Կ.Բեկչյան | ||
Ս.Մելքոնյան | Ա.Լոքյան | ||
Ս.Աղաբեկյան | |||
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ