ՈՐՈՇՈՒՄ N 55-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 հունիսի 2020 թվականի N  55-Ն

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23–Ի ԹԻՎ 167-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.

1.Վանաձոր համայնքի բյուջեի ծախսային մասում կատարել 2 700 000 (երկու միլիոն յոթ հարյուր հազար) ՀՀ դրամի փոփոխություններ` համաձայն հավելվածի:

2.Համայնքի  բյուջեի տողերը համարել փոփոխված` սույն որոշման  1-ին  կետից  բխող փոփոխություններին համապատասխան:

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ԿՈՂՄ (16) ԴԵՄ(0) ՁԵՌՆՊԱՀ (1)
Մ.Ասլանյան Ա.Փելեշյան Վ.Կռոյան
Ա.Գրիգորյան Կ.Դավթյան
Գ.Քալանթարյան Ք.Մարուքյան
Հ.Մովսիսյան Կ.Ղուկասյան
Մ.Հովհաննիսյան Ա.Ավետյան
Վ.Ավագյան Հ.Սիմիկյան
Ս.Ղամբարյան Ա.Կարապետյան
Դ.Հակոբյան Մ.Ապերյան

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`  ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ

You May Also Like