Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 հունիսի 2017 թվականի N 55-Ա
ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄ ՍՈԽԱԿ ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ ԼԻԱԶՈՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հիմք ընդունելով ՀՀ վարչական դատարանի 10.05.2017 թվականի թիվ 066/3078 դատական ծանուցագիրը և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 18-րդ, 22-րդ, 24-րդ հոդվածներով՝ համայնքի ավագանին որոշում է.
- Լիազորել Վանաձոր համայնքի ավագանու անդամ՝ Սոխակ Մելքոնյանին /անձնագիր՝ AK0498296, տրված 10.05.2010թ./ որպես ներկայացուցիչ ներկայացնելու Վանաձոր համայքի ավագանու շահերը ՀՀ Վարչական դատարանում՝ թիվ ՎԴ 6/0003/05/15 վարչական գործով ըստ հայցի՝ Նիկոլայ Մկրտչյանի ընդդեմ ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Լոռու մարզային ստորաբաժանման, Վանաձոր քաղաքային համայնքի, Վանաձոր քաղաքային համայնքի ավագանու, երրորդ անձ՝ Ժասմինա Մանուկյան և Մարուս Ղումաշյան՝ «Տարածքի նկատմամբ Վանաձորի քաղաքային համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցումը և տարածքը օտարելու մասին Վանաձորի քաղաքային համայնքի ավագանու 17.12.2012թ-ի թիվ 71-Ա որոշումն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքները կիրառելու պահանջի մասին»:
- Լիազորագիրը տրվում է 1 տարի ժամկետով:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:
ԿՈՂՄ ( 15) | ԴԵՄ( 0 ) | ՁԵՌՆՊԱՀ ( 0 ) |
---|---|---|
Մ.Ասլանյան | ||
Գ.Քալանթարյան | ||
Ա.Գրիգորյան | ||
Մ.Հովհաննիսյան | ||
Խ.Վարդանյան | ||
Ա.Մատինյան | ||
Հ.Մովսիսյան | ||
Վ.Դոխոյան | ||
Ա.Ափինյան | ||
Վ.Ավագյան | ||
Դ.Սիմոնյան | ||
Ս.Մելքոնյան | ||
Ս.Ղամբարյան | ||
Ս.Աղաբեկյան | ||
Ա.Լոքյան |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ