ՈՐՈՇՈՒՄ N 52-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 հունիսի 2020 թվականի N  52-Ն

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23–Ի ԹԻՎ 167-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի  5-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.

1.Վանաձոր համայնքի բյուջեի ծախսային մասում կատարել 275 000 (երկու հարյուր յոթանասունհինգ հազար) ՀՀ դրամի փոփոխություններ` համաձայն հավելվածի:

2.Համայնքի  բյուջեի տողերը համարել փոփոխված` սույն որոշման  1-ին  կետից բխող փոփոխություններին համապատասխան:

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ԿՈՂՄ (20) ԴԵՄ(0) ՁԵՌՆՊԱՀ (0)
Մ.Ասլանյան Ա.Փելեշյան
Ա.Գրիգորյան Կ.Դավթյան
Գ.Քալանթարյան Ք.Մարուքյան
Հ.Մովսիսյան Կ.Ղուկասյան
Մ.Հովհաննիսյան Ա.Ավետյան
Վ.Ավագյան Ա.Սիրադեղյան
Դ.Սիմոնյան Հ.Սիմիկյան
Ս.Ղամբարյան Վ.Կռոյան
Մ.Ապերյան Ա.Կարապետյան
Դ.Հակոբյան Ս.Կարապետյան

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`  ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ

 

You May Also Like