ՈՐՈՇՈՒՄ N 50


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 ապրիլի 2018 թվականի N 50

 

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՂԲԱՏԱՐ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Է.Էդարյան» ՍՊԸ-ի տնօրեն Գարեգին Բարսեղյանի դիմումը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով՝ համայնքի ավագանին որոշում է.

  1. Վանաձոր համայնքի սեփականություն հանդիսացող ԶԻԼ 433362 մակնիշի 514 LL 36 պետհամարանիշի աղբատար ավտոմեքենան՝ 60000 /վաթսուն հազար/ ՀՀ դրամ ամսական վարձավճարով, մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը վարձակալության հանձնել «Է.Էդարյան» ՍՊԸ-ին:
  2. Վանաձոր համայնքի ղեկավարին՝ մեկամսյա ժամկետում կնքել տրանսպորտային միջոցի վարձակալության պայմանագիր:

 

ԿՈՂՄ ( 18 ) ԴԵՄ( 0 ) ՁԵՌՆՊԱՀ ( 0 )
Մ.Ասլանյան Ա.Փելեշյան
Գ.Քալանթարյան Է.Մովսիսյան
Ա.Գրիգորյան Հ.Խլոպուզյան
Վ.Դոխոյան Ս.Աղաբեկյան
Խ.Վարդանյան Ա.Լոքյան
Ա.Մատինյան Ա.Ափինյան
Հ.Մովսիսյան Դ.Սիմոնյան
Վ.Ավագյան Ս.Մելքոնյան
Ս.Ղամբարյան Մ.Հովհաննիսյան

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`  ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ

You May Also Like