ՈՐՈՇՈՒՄ N 50-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 հունիսի 2020 թվականի N  50-Ն

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23–Ի ԹԻՎ 167-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ  հոդվածներով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.

1.Վանաձոր համայնքի բյուջեի եկամտային մասում կատարել 4 000 000 (չորս միլիոն) ՀՀ դրամի փոփոխություններ` համաձայն թիվ 1 հավելվածի:

2.Վանաձոր համայնքի բյուջեի ծախսային մասում կատարել 4 000 000 (չորս միլիոն) ՀՀ դրամի փոփոխություններ` համաձայն թիվ 2 հավելվածի:

3.Համայնքի բյուջեի տողերը համարել փոփոխված` սույն որոշման 1-ին և 2-րդ կետերից բխող փոփոխություններին համապատասխան:

4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ԿՈՂՄ (21) ԴԵՄ(0) ՁԵՌՆՊԱՀ (0)
Մ.Ասլանյան Ա.Փելեշյան
Ա.Գրիգորյան Կ.Դավթյան
Գ.Քալանթարյան Ք.Մարուքյան
Ա.Մատինյան Կ.Ղուկասյան
Հ.Մովսիսյան Ա.Ավետյան
Մ.Հովհաննիսյան Ա.Սիրադեղյան
Վ.Ավագյան Հ.Սիմիկյան
Դ.Սիմոնյան Վ.Կռոյան
Ս.Ղամբարյան Ա.Կարապետյան
Մ.Ապերյան Ս.Կարապետյան
Դ.Հակոբյան

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`  ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ

 

You May Also Like