Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 փետրվարի 2020 թվականի N 5
ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄ ԿԱՐԵՆ ԴԱՎԹՅԱՆԻՆ ԼԻԱԶՈՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հիմք ընդունելով Ալվարդ Սուրենի Սարգսյանի կողմից ներկայացրած հայցադիմումը, ՀՀ վարչական դատարանի 11 նոյեմբերի 2019 թվականի «Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին» որոշումը, ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 18-րդ, 22-րդ, 24-րդ հոդվածներով և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.
1.Լիազորել Վանաձոր համայնքի ավագանու անդամ՝ Կարեն Դավթյանին (անձնագիր՝AM0431451) որպես ներկայացուցիչ ներկայացնելու Վանաձոր համայնքի ավագանու շահերը ՀՀ վարչական դատարանում՝ թիվ ՎԴ6/0123/05/19 վարչական գործով ըստ հայցի՝ Ալվարդ Սուրենի Սարգսյանն ընդդեմ Վանաձոր համայնքի ավագանու և Վանաձոր համայնքի ղեկավարի, երրորդ անձ` ՀՀ կադաստրի կոմիտե, Լիլիթ Սերգեյի Արզումանյան՝ «Որոշումներն անվավեր ճանաչելու, հետևանքները վերացնելու պահանջների մասին»:
2. Լիազորագիրը տրվում է 1 տարի ժամկետով:
ԿՈՂՄ (24) | ԴԵՄ(0) | ՁԵՌՆՊԱՀ (0) | |
---|---|---|---|
Մ.Ասլանյան | Ա.Փելեշյան | ||
Գ.Քալանթարյան | Ա.Խաչատրյան | ||
Ա.Գրիգորյան | Հ.Խլոպուզյան | ||
Խ.Վարդանյան | Ք. Մարուքյան | ||
Ա.Մատինյան | Կ. Ղուկասյան | ||
Հ.Մովսիսյան | Ա.Սիրադեղյան | ||
Մ.Հովհաննիսյան | Հ.Սիմիկյան | ||
Վ.Ավագյան | Վ.Կռոյան | ||
Դ.Սիմոնյան | Ա.Կարապետյան | ||
Ս.Մելքոնյան | Դ.Հակոբյան | ||
Ս.Ղամբարյան | Մ.Ապերյան | ||
Ա.Լոքյան | Հ.Ղամբարյան |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ