Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 մարտի 2017 թվականի N 5-Ն
ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 8, 9, 10, 11, 12, 13, 14-րդ հոդվածներով՝ ավագանին որոշում է.
- Վանաձոր համայնքում 2017 թվականի համար սահմանել` ա/ տեղական տուրքերի տեսակները և դրույքաչափերը` համաձայն թիվ 1 հավելվածի բ/ տեղական վճարների տեսակները և դրույքաչափերը` համաձայն թիվ 2 հավելվածի
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ԿՈՂՄ ( 14 ) | ԴԵՄ( 0 ) | ՁԵՌՆՊԱՀ ( 0 ) |
---|---|---|
Մ.Ասլանյան | ||
Գ.Քալանթարյան | ||
Ա.Գրիգորյան | ||
Վ.Դոխոյան | ||
Խ.Վարդանյան | ||
Ա.Մատինյան | ||
Հ.Մովսիսյան | ||
Մ.Հովհաննիսյան | ||
Ա.Ափինյան | ||
Վ.Ավագյան | ||
Դ.Սիմոնյան | ||
Ս.Մելքոնյան | ||
Ս.Ղամբարյան | ||
Ս.Աղաբեկյան | ||
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ