ՈՐՈՇՈՒՄ N 47


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 ապրիլի 2018 թվականի N 47

 

ՆԱՊՈԼԵՈՆ ԱՆԱՍՏԱՍԻ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻՆ, ՆԻՆԱ ԱՂԱԲԵԿԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ԵՎ ՆԱՐԵԿ ՆԱՊՈԼԵՈՆԻ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻՆ ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՊՈՂՈՏԱՅԻ ԹԻՎ 57/17 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ՝ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ /ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆԸ, ԻՐ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀՈՂԱՄԱՍԸ/ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Նապոլեոն, Նարեկ Անդրեասյանների և Նինա Խաչատրյանի դիմումը, Վանաձոր համայնքի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 16022018-06-0029 վկայականը, Վանաձորի քաղաքապետարանի կողմից 1998թ. դեկտեմբերի 29-ի թիվ 1045 որոշմամբ տրված թիվ 1210449 միասնական օրդերը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով՝ համայնքի ավագանին որոշում է.

  1. Վանաձոր քաղաքի Բաղրամյան պողոտայի թիվ 57/17 հասցեում գտնվող՝Վանաձոր համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքը (բաղկացած 74.63քմ ներքին մակերեսով բնակելի տնից և 155.6քմ մակերեսով զբաղեցրած ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասից), համաձայն Վանաձոր համայնքի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 16022018-06-0029 վկայականի ուղղակի վաճառքի ձևով օտարել Նապոլեոն Անաստասի Անդրեասյանին, Նինա Աղաբեկի Խաչատրյանին և Նարեկ Նապոլեոնի Անդրեասյանին՝ 297819 /երկու հարյուր իննսունյոթ հազար ութ հարյուր տասնինը/ դրամով:
  2. Վանաձոր համայնքի ղեկավարին՝ Նապոլեոն Անաստասի Անդրեասյանի, Նինա Աղաբեկի Խաչատրյանի և Նարեկ Նապոլեոնի Անդրեասյանի հետ կնքել անշարժ գույքի (բնակելի տան և հողամասի) օտարման պայմանագիր:

 

ԿՈՂՄ ( 19 ) ԴԵՄ( 0 ) ՁԵՌՆՊԱՀ ( 0 )
Մ.Ասլանյան Ա.Փելեշյան
Գ.Քալանթարյան Կ.Դավթյան
Խ․Վարդանյան Կ.Ղուկասյան
Հ․Մովսիսյան Հ.Սիմիկյան
Մ.Հովհաննիսյան Վ․Կռոյան
Ա.Ափինյան Ա.Կարապետյան
Դ.Սիմոնյան Ա.Եղիազարյան
Ս.Մելքոնյան Կ․Բեկչյան
Ս․Աղաբեկյան Դ․Հակոբյան
Հ.Մարգարյան

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`  ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ

You May Also Like