Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 ապրիլի 2018 թվականի N 46
ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ԽՆՁՈՐՈՒՏ 2-ՐԴ ՓՈՂՈՑ 2-ՐԴ ՆՐԲԱՆՑՔ ԹԻՎ 7/2 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԵԿԵՂԵՑԻՆ, ԵԿԵՂԵՑԱՊԱՏԿԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԴՐԱՆՑ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒՆ (ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻՆ) ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Վանաձոր համայնքի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 26032018-06-0145 վկայականը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 1.2 կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 3.1 կետի 3-րդ ենթակետով և հաստատված կարգի 34.1 կետով՝ համայնքի ավագանին որոշում է.
- Վանաձոր քաղաքի Խնձորուտ 2-րդ փողոց, 2-րդ նրբանցք թիվ 7/2 հասցեում գտնվող, Վանաձոր համայնքի սեփականությունը հանդիսացող 144.55քմ արտաքին մակերեսով (96.74քմ ներքին մակերեսով) եկեղեցին, 15.06քմ և 2.24քմ մակերեսներով պարիսպները և դրանց կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ 719.1քմ (0.07191հա) մակերեսով հողամասը սեփականության իրավունքով անհատույց տրամադրել Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին):
- Վանաձոր համայնքի ղեկավարին՝ Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի) հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել անշարժ գույքի և հողամասի սեփականության իրավունքի անհատույց տրամադրման պայմանագիր:
ԿՈՂՄ ( 19 ) | ԴԵՄ( 0 ) | ՁԵՌՆՊԱՀ ( 0 ) | |
---|---|---|---|
Մ.Ասլանյան | Ա.Փելեշյան | ||
Գ.Քալանթարյան | Կ.Դավթյան | ||
Խ․Վարդանյան | Կ.Ղուկասյան | ||
Հ․Մովսիսյան | Հ.Սիմիկյան | ||
Մ.Հովհաննիսյան | Վ․Կռոյան | ||
Ա.Ափինյան | Ա.Կարապետյան | ||
Դ.Սիմոնյան | Ա.Եղիազարյան | ||
Ս.Մելքոնյան | Կ․Բեկչյան | ||
Ս․Աղաբեկյան | Դ․Հակոբյան | ||
Հ.Մարգարյան |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ