Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 մայիսի 2017 թվականի N 46-Ա
«ՕՐՐԱՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադիր, տնօրենների խորհրդի նախագահի գրությունը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասով, ՀՀ կառավարության 22.06.2012թվականի թիվ 822-Ն որոշմամբ` համայնքի ավագանին որոշում է.
- «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությանը ազատել 2017թվականի 233162 (երկու հարյուր երեսուներեք հազար հարյուր վաթսուներկու) ՀՀ դրամ գույքահարկի գծով հարկային պարտավորությունից` Վանաձոր համայնքում գտնվող Վարդանանց 3 նրբանցք թիվ 10 հասցեի շենք-շինության մասով:
- Վանաձոր համայնքի ղեկավարին` գույքահարկի հաշվառման բազայում «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության հարկային պարտավորությունների մասով կատարել վերահաշվարկ:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:
ԿՈՂՄ ( 15) | ԴԵՄ( 0 ) | ՁԵՌՆՊԱՀ ( 0 ) |
---|---|---|
Մ.Ասլանյան | ||
Գ.Քալանթարյան | ||
Ա.Գրիգորյան | ||
Մ.Հովհաննիսյան | ||
Խ.Վարդանյան | ||
Ա.Մատինյան | ||
Հ.Մովսիսյան | ||
Վ.Դոխոյան | ||
Ա.Ափինյան | ||
Վ.Ավագյան | ||
Դ.Սիմոնյան | ||
Ս.Մելքոնյան | ||
Ս.Ղամբարյան | ||
Ս.Աղաբեկյան | ||
Ա.Լոքյան |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ