ՈՐՈՇՈՒՄ N 45


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 ապրիլի 2018 թվականի N 45

 

ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ՍԱՍՈՒՆՑԻՆԵՐԻ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 45/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԵԿԵՂԵՑԻՆ, ԵԿԵՂԵՑԱՊԱՏԿԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒՆ (ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻՆ) ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Վանաձոր համայնքի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 26032018-06-0147 վկայականը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 1.2 կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 3.1 կետի 3-րդ ենթակետով և հաստատված կարգի 34.1 կետով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.

  1. Վանաձոր քաղաքի Սասունցիների փողոցի թիվ 45/1 հասցեում գտնվող, Վանաձոր համայնքի սեփականությունը հանդիսացող, 48.74քմ արտաքին մակերեսով (30.38քմ ներքին մակերեսով) եկեղեցին, 38.64քմ արտաքին մակերեսով (22.9քմ ներքին մակերեսով) գավիթը, 1.65քմ և 34.29քմ մակերեսներով հարթակները, 4.84քմ, 3.51քմ և 9.01քմ մակերեսներով պարիսպները և դրանց կառուցման ու սպասարկման համար անհրաժեշտ 424.9քմ (0.04249հա) մակերեսով հողամասը սեփականության իրավունքով անհատույց տրամադրել Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին):
  2. Վանաձոր համայնքի ղեկավարին՝ Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի) հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել անշարժ գույքի և հողամասի սեփականության իրավունքի անհատույց տրամադրման պայմանագիր:

 

ԿՈՂՄ ( 19 ) ԴԵՄ( 0 ) ՁԵՌՆՊԱՀ ( 0 )
Մ.Ասլանյան Ա.Փելեշյան
Գ.Քալանթարյան Կ.Դավթյան
Խ․Վարդանյան Կ.Ղուկասյան
Հ․Մովսիսյան Հ.Սիմիկյան
Մ.Հովհաննիսյան Վ․Կռոյան
Ա.Ափինյան Ա.Կարապետյան
Դ.Սիմոնյան Ա.Եղիազարյան
Ս.Մելքոնյան Կ․Բեկչյան
Ս․Աղաբեկյան Դ․Հակոբյան
Հ.Մարգարյան

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`  ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ

You May Also Like