Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 մայիսի 2017 թվականի N 45-Ա
«ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՏՈՒԿ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԱՐԱԾՔԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ Վանաձորի մասնաճյուղի ղեկավար Ս.Ապրեսյանի 02.05.2017թ. թիվ 108/2944 գրությունը, Վանաձոր համայնքի ավագանու 2012թ. մայիսի 30-ի թիվ 22-Ա «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի տարածքի անհատույց օգտագործման ժամկետը երկարաձգելու մասին» որոշումը, ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման 2012 թվականի հուլիսի 01-ի պայմանագիրը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով` համայնքի ավագանին որոշում է.
- «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ին տրամադրված Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատի 2-րդ հարկի թիվ 11 սենյակի 22.4քմ մակերեսով տարածքի անհատույց օգտագործման պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգել 3 (երեք) տարի ժամկետով` մինչև 2020 թվականը:
- Վանաձոր համայնքի ղեկավարին` մեկամսյա ժամկետում «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով երկարաձգել ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման պայմանագիրը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:
ԿՈՂՄ ( 15) | ԴԵՄ( 0 ) | ՁԵՌՆՊԱՀ ( 0 ) |
---|---|---|
Մ.Ասլանյան | ||
Գ.Քալանթարյան | ||
Ա.Գրիգորյան | ||
Մ.Հովհաննիսյան | ||
Խ.Վարդանյան | ||
Ա.Մատինյան | ||
Հ.Մովսիսյան | ||
Վ.Դոխոյան | ||
Ա.Ափինյան | ||
Վ.Ավագյան | ||
Դ.Սիմոնյան | ||
Ս.Մելքոնյան | ||
Ս.Ղամբարյան | ||
Ս.Աղաբեկյան | ||
Ա.Լոքյան |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ