Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 մայիսի 2017 թվականի N 44-Ա
ՍԵԴԱ ՄԱՐԻԿՅԱՆԻ ՀԵՏ ԿՆՔՎԱԾ ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Սեդա Մարիկյանի 10.04.2017թ. թիվ 067/1559 դիմումը, Վանաձոր համայնքի ավագանու 2012թ. ապրիլի 11-ի թիվ 14-Ա «Սեդա Մարիկյանին տարածք հանձնելու մասին» որոշումը, ոչ բնակելի տարածքի վարձակալության 2012թ. ապրիլի 27-ի թիվ 105 պայմանագիրը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով` համայնքի ավագանին որոշում է.
- Տարոն-2, ՔՇՀ-3 թիվ 4/2-1 հասցեում գտնվող նկուղային հարկի 51.3քմ մակերեսով տարածքի վարձակալության պայմանագրի ժամկետը երկարաձգել 5(հինգ) տարի ժամկետով` մինչև 2022 թվականը` Սեդա Մարիկյանի հետ կնքելով լրացուցիչ համաձայնագիր:
- Վանաձոր համայնքի ղեկավարին` մեկամսյա ժամկետում կազմակերպել Սեդա Մարիկյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ոչ բնակելի տարածքի վարձակալության պայմանագրի մաս կազմող համաձայնագրի պետական գրանցման գործընթացը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:
ԿՈՂՄ ( 15) | ԴԵՄ( 0 ) | ՁԵՌՆՊԱՀ ( 0 ) |
---|---|---|
Մ.Ասլանյան | ||
Գ.Քալանթարյան | ||
Ա.Գրիգորյան | ||
Մ.Հովհաննիսյան | ||
Խ.Վարդանյան | ||
Ա.Մատինյան | ||
Հ.Մովսիսյան | ||
Վ.Դոխոյան | ||
Ա.Ափինյան | ||
Վ.Ավագյան | ||
Դ.Սիմոնյան | ||
Ս.Մելքոնյան | ||
Ս.Ղամբարյան | ||
Ս.Աղաբեկյան | ||
Ա.Լոքյան |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ