Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 մայիսի 2017 թվականի N 43-Ա
«ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԸՆԴԵՐՔԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ» ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ղեկավարի 07.04.2017թ. գրությունը, Վանաձոր համայնքի ավագանու 2009թ. հուլիսի 24-ի թիվ 58 «ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի վերահսկողության պետական տեսչությանը տարածք հանձնելու մասին» որոշումը, 07.08.2009թ. «Ոչ բնակելի տարածքի վարձակալության» թիվ 296 պայմանագիրը, 08.05.2012թ. թիվ 99 համաձայնագիրը, ղեկավարվելով ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 624-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Վանաձոր համայնքի ավագանու 2014թվականի նոյեմբերի 18-ի թիվ 59-Ն որոշմամբ՝ համայնքի ավագանին որոշում է.
- Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պող. թիվ 22 հասցեում, համայնքապետարանի վարչական շենքի առաջին հարկի տարածքից 50.6քմ մակերեսով` ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի պետական տեսչություն առանձնացված ստորաբաժանման (այսուհետ` տեսչություն) հետ կնքված 2009թվականի օգոստոսի 7-ի ոչ բնակելի տարածքի վարձակալության թիվ 296 պայմանագրի ժամկետը երկարաձգել 4(չորս) տարով` մինչև 2021 թվականը, տեսչության հետ կնքելով լրացուցիչ համաձայնագիր:
- Վարձավճարի չափը սահմանել 1քմ-ի համար` 1200դրամ, ընդամենը` 50.6քմ-ի համար ամսական 60720(վաթսուն հազար յոթ հարյուր քսան) ՀՀ դրամ:
- Վանաձոր համայնքի ղեկավարին` մեկամսյա ժամկետում ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի պետական տեսչության հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով երկարաձգել ոչ բնակելի տարածքի վարձակալության պայմանագիրը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:
ԿՈՂՄ ( 15) | ԴԵՄ( 0 ) | ՁԵՌՆՊԱՀ ( 0 ) |
---|---|---|
Մ.Ասլանյան | ||
Գ.Քալանթարյան | ||
Ա.Գրիգորյան | ||
Մ.Հովհաննիսյան | ||
Խ.Վարդանյան | ||
Ա.Մատինյան | ||
Հ.Մովսիսյան | ||
Վ.Դոխոյան | ||
Ա.Ափինյան | ||
Վ.Ավագյան | ||
Դ.Սիմոնյան | ||
Ս.Մելքոնյան | ||
Ս.Ղամբարյան | ||
Ս.Աղաբեկյան | ||
Ա.Լոքյան |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ