Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 մայիսի 2017 թվականի N 42-Ա
«ՀԱՐԻՆԳ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿՆՔՎԱԾ ՏԱՐԱԾՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հարինգ» ՍՊ ընկերության տնօրենի համաձայնությունը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով,
«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածով` համայնքի ավագանին որոշում է.
- 2017թվականի հունիսի 1-ից «Հարինգ» ՍՊԸ-ի հետ 2014 թվականի հոկտեմբերի 24-ին կնքված ոչ բնակելի տարածքի վարձակալության թիվ 201 պայմանագրում կատարել հետևյալ փոփոխությունները.
ա) պայմանագրի 1.1.կետում «193.6քմ մակերեսով տարածքը» բառերը փոխարինել «133,6քմ ընդհանուր մակերեսով տարածքը»` բառերով:
բ) պայմանագրի 4.1 կետում «ամսական 232320 (երկու հարյուր երեսուներկու հազար երեք հարյուր քսան) ՀՀ դրամ» բառերը փոխարինել «վարձավճարի չափը սահմանելով 133.6քմ մակերեսի համար` ընդամենը 160320 (հարյուր վաթսուն հազար երեք հարյուր քսան) ՀՀ դրամ ամսական վարձավճար» բառերով (1քմ վարձավճարը` 1200 դրամ): - Վանաձոր համայնքի ղեկավարին` մեկամսյա ժամկետում «Հարինգ» ՍՊԸ-ի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել թիվ 201 պայմանագրի մաս կազմող լրացուցիչ համաձայնագիր:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:
ԿՈՂՄ ( 15) | ԴԵՄ( 0 ) | ՁԵՌՆՊԱՀ ( 0 ) |
---|---|---|
Մ.Ասլանյան | ||
Գ.Քալանթարյան | ||
Ա.Գրիգորյան | ||
Մ.Հովհաննիսյան | ||
Խ.Վարդանյան | ||
Ա.Մատինյան | ||
Հ.Մովսիսյան | ||
Վ.Դոխոյան | ||
Ա.Ափինյան | ||
Վ.Ավագյան | ||
Դ.Սիմոնյան | ||
Ս.Մելքոնյան | ||
Ս.Ղամբարյան | ||
Ս.Աղաբեկյան | ||
Ա.Լոքյան |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ