ՈՐՈՇՈՒՄ N 42-Ա


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 մարտի 2018 թվականի N 42-Ա

 

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐԴԱՆԱՆՑ ՓՈՂՈՑՈՎ,ՏԻԿՆԻԿԱՅԻՆ ԹԱՏՐՈՆՈՎ ԵՎ Հ.ԻԳԻԹՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԳԵՂԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՎԱՆԱՁՈՐԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՏԱՐԱԾՔՈՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՎԱԾ ԿԱՆԱՉ ԳՈՏԻՆ ԱՆՎԱՆԱԿՈՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի պետ-գլխավոր ճարտարապետի պաշտոնակատար Սուրեն Աբովյանի և մշակույթի, կրթության և երիտասարդության հարցերի բաժնի պետ Գոռ Բադյանի առաջարկները, ղեկավարվելով ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի II բաժնի պահանջներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով՝ համայնքի ավագանին որոշում է.

  1. Հանրապետության Մայիսյան հերոսամարտերի ու Ղարաքիլիսայի հարյուրամյակի կապակցությամբ Վանաձոր համայնքի Վարդանանց փողոցով, տիկնիկային թատրոնով և Հ.Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի Վանաձորի մասնաճյուղի տարածքով սահմանափակված կանաչ գոտին անվանակոչել «Հանրապետության պուրակ»:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:

 

ԿՈՂՄ ( 19 ) ԴԵՄ( 0 ) ՁԵՌՆՊԱՀ ( 0 )
Մ.Ասլանյան Ա.Փելեշյան
Գ.Քալանթարյան Կ.Դավթյան
Խ․Վարդանյան Կ.Ղուկասյան
Հ․Մովսիսյան Հ.Սիմիկյան
Մ.Հովհաննիսյան Վ․Կռոյան
Ա.Ափինյան Ա.Կարապետյան
Դ.Սիմոնյան Ա.Եղիազարյան
Ս.Մելքոնյան Կ․Բեկչյան
Ս․Աղաբեկյան Դ․Հակոբյան
Հ.Մարգարյան

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`  ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ

You May Also Like