ՈՐՈՇՈՒՄ N 41-Ա


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 մարտի 2018 թվականի N 41-Ա

 

ՌԱՖԻԿ ԿՈՄԻՏԱՍԻ ԲՈՇՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԸ ՀԱՎԵՐԺԱՑՆՈՂ ԱՆՎԱՆԱՏԱԽՏԱԿԻ ՏԵՂԱԴՐՄԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Վանաձոր համայնքի ավագանու 30.05.2017թ. թիվ 36-Ա որոշման 2-րդ կետը, ղեկավարվելով ՀՀ կառավարության 31.08.1999թ. «Հայաստանի Հանրապետությունում պետական և հասարակական նշանավոր գործիչներին նվիրված հուշարձանների իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 551 որոշմամբ` համայնքի ավագանին որոշում է.

  1. Տալ համաձայնություն Վանաձոր քաղաքի Ռ.Բոշյան փողոցի թիվ 1-4 հասցեի հյուսիսարևմտյան մասում բարեկարգվող տարածքի հենապատին Ռաֆիկ Կոմիտասի Բոշյանին նվիրված անվանատախտակի տեղադրմանը՝ համաձայն սույն որոշմանը կից էսքիզային նախագծի:
  2. Անվանատախտակի նախագիծը համաձայնեցնել Վանաձորի համայնքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի հետ:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:

 

ԿՈՂՄ ( 21 ) ԴԵՄ( 0 ) ՁԵՌՆՊԱՀ ( 0 )
Մ.Ասլանյան Ա.Փելեշյան
Գ.Քալանթարյան Կ.Դավթյան
Խ․Վարդանյան Տ.Նազարյան
Հ․Մովսիսյան Կ.Ղուկասյան
Մ.Հովհաննիսյան Հ.Սիմիկյան
Ա.Ափինյան Վ․Կռոյան
Դ.Սիմոնյան Ա.Կարապետյան
Ս.Մելքոնյան Ա.Եղիազարյան
Ս․Աղաբեկյան Ռ․Մարգարյան
Հ.Մարգարյան Կ․Բեկչյան
Դ․Հակոբյան

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`  ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ

You May Also Like