ՈՐՈՇՈՒՄ N 41

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 ապրիլի 2019 թվականի N  41

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՍՈՒԲՎԵՆՑԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ «ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՐԶԱԴՊՐՈՑՆԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ, ՄԱՐԶԱԳՈՒՅՔԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ» ՍՈՒԲՎԵՆՑԻԱՅԻ ՀԱՅՏԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի          18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 1708-Ն որոշմամբ` Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.

  1. Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված «Վանաձոր համայնքի մարզադպրոցների վերանորոգում, մարզագույքի ձեռքբերում» սուբվենցիայի հայտին՝ համաձայն հավելվածի:
  2. Ծրագրի արժեքը սահմանել 99614200 (իննսունինը միլիոն վեց հարյուր տասնչորս հազար երկու հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ, որից 59768520 (հիսունինը միլիոն յոթ հարյուր վաթսունութ հազար հինգ հարյուր քսան) Հայաստանի Հանրապետության դրամ համաֆինանսավորման տեսքով ներդնում է համայնքը՝ Վանաձոր համայնքի 2019 թվականի բյուջեի09 բաժնի 5-րդ խմբի 1-ին դասի գործառնական դասակարգման 5113 /Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում/  հոդվածից:
  3. Ծրագրի իրականացման հետ առնչվող այլ փաստաթղթերի ստորագրումը, դրանցից բխող գործառույթների կազմակերպումն իրականացնում է Վանաձոր համայնքի ղեկավարը:
ԿՈՂՄ ( 25) ԴԵՄ( 0) ՁԵՌՆՊԱՀ ( 0)
Մ.Ասլանյան Ք. Մարուքյան
Գ.Քալանթարյան Կ. Ղուկասյան
Ա.Գրիգորյան Ա.Ավետյան
Խ.Վարդանյան Ա.Սիրադեղյան
Ա.Մատինյան Վ.Կռոյան
Հ.Մովսիսյան Ա.Կարապետյան
Ա.Ափինյան Ս.Կարապետյան
Վ.Ավագյան Կ.Բեկչյան
Ս.Մելքոնյան Մ.Ապերյան
Ս.Ղամբարյան Դ.Հակոբյան
Ս.Աղաբեկյան
 Ա.Լոքյան
Ա.Փելեշյան
 Կ.Դավթյան
 Է.Մովսիսյան

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`  ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ

You May Also Like