Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 մարտի 2018 թվականի N 40-Ա
ԶՈՐԻԿ ԺԻՐԱՅՐԻ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԸ ՀԱՎԵՐԺԱՑՆՈՂ ՀՈՒՇԱՏԱԽՏԱԿԻ ՏԵՂԱԴՐՄԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Վանաձոր քաղաքի Նարեկացու և Չարենցի փողոցների բնակելի առանձնատների և բազմաբնակարան շենքերի բնակիչների առաջարկը, ղեկավարվելով ՀՀ կառավարության 31.08.1999թ. «Հայաստանի Հանրապետությունում պետական և հասարակական նշանավոր գործիչներին նվիրված հուշարձանների իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 551 որոշմամբ` համայնքի ավագանին որոշում է.
- Տալ համաձայնություն Վանաձոր քաղաքի Նարեկացու փողոցի թիվ 6 շենքի պատին ՀՀ «Մարտական խաչ» II աստիճանի շքանշանակիր և «Խիզախության համար» մեդալակիր Զորիկ Ժիրայրի Գևորգյանին նվիրված հուշատախտակի տեղադրմանը՝ համաձայն սույն որոշմանը կից էսքիզային նախագծի:
- Հուշատախտակի նախագիծը համաձայնեցնել Վանաձորի համայնքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի հետ:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:
ԿՈՂՄ ( 21 ) | ԴԵՄ( 0 ) | ՁԵՌՆՊԱՀ ( 0 ) | |
---|---|---|---|
Մ.Ասլանյան | Ա.Փելեշյան | ||
Գ.Քալանթարյան | Կ.Դավթյան | ||
Խ․Վարդանյան | Տ.Նազարյան | ||
Հ․Մովսիսյան | Կ.Ղուկասյան | ||
Մ.Հովհաննիսյան | Հ.Սիմիկյան | ||
Ա.Ափինյան | Վ․Կռոյան | ||
Դ.Սիմոնյան | Ա.Կարապետյան | ||
Ս.Մելքոնյան | Ա.Եղիազարյան | ||
Ս․Աղաբեկյան | Ռ․Մարգարյան | ||
Հ.Մարգարյան | Կ․Բեկչյան | ||
Դ․Հակոբյան |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ