ՈՐՈՇՈՒՄ N 4-Ա


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

31 մարտի 2017 թվականի N  4-Ա


ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՉԱՓԸ, ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2014Թ. ՓԵՏՐՎԱՐԻ 04-Ի ԹԻՎ 2-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

    Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ և 28-րդ կետերով, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի բ/ ենթակետով՝ ավագանին որոշում է.

 

  1. Վանաձոր համայնքի ղեկավարի վարձատրության չափը սահմանել 301 000 /երեք հարյուր մեկ հազար/ ՀՀ դրամ:
  2. Հաստատել Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը` համաձայն թիվ 1 հավելվածի:
  3. Հաստատել Վանաձորի համայնքապետարանի աշխատողների հաստիքացուցակը, թվաքանակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն թիվ 2 հավելվածի:
  4. Վանաձոր համայնքի ղեկավարին՝ Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություններ կատարելու առաջարկությամբ մեկշաբաթյա ժամկետում սահմանված կարգով դիմել ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմնին:
  5. Ուժը կորցրած ճանաչել Վանաձոր համայնքի ավագանու 2014 թվականի փետրվարի 04-ի «Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների հաստիքացուցակը, թվաքանակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու, Վանաձորի համայնքի ավագանու 2012 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 66-Ա և 2013թ. հուլիսի 25-ի թիվ 67-Ա որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 2-Ա որոշումը:
  6. Սույն որոշման 2-րդ, 3-րդ և 5-րդ կետերն ուժի մեջ են մտնում ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխությունները կատարելու մասին իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից:

 

 

ԿՈՂՄ ( 14 ) ԴԵՄ( 0 ) ՁԵՌՆՊԱՀ ( 1 )
Մ.Ասլանյան  Ա.Կյուրեղյան
Գ.Քալանթարյան
Ա.Գրիգորյան
Վ.Դոխոյան
Խ.Վարդանյան
Ա.Մատինյան
Հ.Մովսիսյան
Մ.Հովհաննիսյան
Ա.Ափինյան
Վ.Ավագյան
Դ.Սիմոնյան
Ս.Մելքոնյան
Ս.Ղամբարյան
Ս.Աղաբեկյան

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ

You May Also Like

Leave a Reply