ՈՐՈՇՈՒՄ N 39-Ա


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 մարտի 2018 թվականի N 39-Ա

 

ԱՐՄԱՆ ԱՆԴՐԱՆԻԿԻ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՆ,ԱՆԴՐԱՆԻԿ ԱՐՄԱՆԻ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՆ, ԱՐԹՈՒՐ ԱՐՄԱՆԻ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՆ ԵՎ ՆԱԻՐԱ ՔՅԱՐԱՄԻ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՊՈՂՈՏԱՅԻ ԹԻՎ 57/16 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ՝ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ (ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆԸ, ԻՐ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀՈՂԱՄԱՍԸ) ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Արման, Անդրանիկ, Արթուր Ալեքսանյանների և Նաիրա Պողոսյանի դիմումը, Վանաձոր համայնքի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 08012018-06-0020 վկայականը, Վանաձորի քաղաքապետարանի կողմից 1998թ. նոյեմբերի 25-ի թիվ 962 որոշմամբ տրված թիվ 1210442 միասնական օրդերը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով՝ համայնքի ավագանին որոշում է

  1. Վանաձոր քաղաքի Բաղրամյան պողոտայի թիվ 57/16 հասցեում գտնվող՝Վանաձոր համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքը (բաղկացած 74.62քմ ներքին մակերեսով բնակելի տնից և 183.7քմ մակերեսով զբաղեցրած ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասից), համաձայն Վանաձոր համայնքի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 08012018-06-0020 վկայականի ուղղակի վաճառքի ձևով օտարել Արման Անդրանիկի Ալեքսանյանին, Անդրանիկ Արմանի Ալեքսանյանին, Արթուր Արմանի Ալեքսանյանին և Նաիրա Քյարամի Պողոսյանին՝ 351602/երեք հարյուր հիսունմեկ հազար վեց հարյուր/ դրամով:
  2. Վանաձոր համայնքի ղեկավարին՝ Արման Անդրանիկի Ալեքսանյանի, Անդրանիկ Արմանի Ալեքսանյանի, Արթուր Արմանի Ալեքսանյանի և Նաիրա Քյարամի Պողոսյանի հետ կնքել անշարժ գույքի (բնակելի տան և հողամասի) օտարման պայմանագիր:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:

 

ԿՈՂՄ ( 20 ) ԴԵՄ( 0 ) ՁԵՌՆՊԱՀ ( 0 )
Մ.Ասլանյան Ա.Փելեշյան
Գ.Քալանթարյան Կ.Դավթյան
Խ․Վարդանյան Տ.Նազարյան
Մ.Հովհաննիսյան Կ.Ղուկասյան
Ա.Ափինյան Հ.Սիմիկյան
Դ.Սիմոնյան Վ․Կռոյան
Ս.Մելքոնյան Ա.Կարապետյան
Ս․Աղաբեկյան Ա.Եղիազարյան
Հ.Մարգարյան Ռ․Մարգարյան
Դ․Հակոբյան Կ․Բեկչյան

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`  ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ

You May Also Like