Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 ապրիլի 2020 թվականի N 38
ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով ՀՀ կադաստրի կոմիտեի գույքի նկատմամբ իրավունքի (սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին 09.12.2019թ. թիվ Կ-09122019-06-0111 և 20.03.2020թ. թիվ Կ-20032020-06-0072 որոշումները, կադաստրային քարտեզի քաղվածքները և Վանաձոր համայնքի ղեկավարի առաջարկությունն այն մասին, որ կադաստրային քարտեզի և տեղեկագրքերի համաձայն 06-001-1031-0022, 06-001-1031-0023, 06-001-1031-0024, 06-001-1031-0025, 06-001-0257-0045, 06-001-1025-0004 ծածկագրերով հողամասերը սխալմամբ հաշվառվել է որպես «անհայտ» քաղաքացիների սեփականություն փոխանցված հողամաս և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 01.06.2010թ. թիվ 186-Ն հրամանով հաստատված հրահանգի 9-րդ կետի 2-րդ և 5-րդ ենթակետերով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.
1.Ճանաչել Վանաձոր համայնքի սեփականության իրավունքը 06-001-1031-0022, 06-001-1031-0023, 06-001-1031-0024, 06-001-1031-0025, 06-001-0257-0045, 06-001-1025-0004 ծածկագրերով հողամասերի նկատմամբ՝ համաձայն կադաստրային քարտեզից քաղվածքների:
2.Վանաձոր համայնքի ղեկավար Մ. Ասլանյանին՝ դիմել ՀՀ կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանում 06-001-1031-0022, 06-001-1031-0023, 06-001-1031-0024, 06-001-1031-0025, 06-001-0257-0045, 06-001-1025-0004 ծածկագրերով հողամասերի նկատմամբ Վանաձոր համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելու և սեփականության իրավունքի վկայական տրամադրելու համար:
ԿՈՂՄ (26) | ԴԵՄ(0) | ՁԵՌՆՊԱՀ (0) | |
---|---|---|---|
Մ.Ասլանյան | Կ.Դավթյան | ||
Ա.Գրիգորյան | Ա.Խաչատրյան | ||
Գ.Քալանթարյան | Կ. Ղուկասյան | ||
Վ.Դոխոյան | Ա.Սիրադեղյան | ||
Ա.Մատինյան | Հ.Սիմիկյան | ||
Մ.Հովհաննիսյան | Վ.Կռոյան | ||
Վ.Ավագյան | Ա.Կարապետյան | ||
Ա.Ափինյան | Ս.Կարապետյան | ||
Դ.Սիմոնյան | Ռ.Մարգարյան | ||
Ս.Մելքոնյան | Կ.Բեկչյան | ||
Ս.Ղամբարյան | Մ.Ապերյան | ||
Ս.Աղաբեկյան | Հ.Ղամբարյան | ||
Ա.Լոքյան | Դ.Հակոբյան |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ