Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 մայիսի 2017 թվականի N 38-Ա
ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐՈՆ-2 ՔՇՀ-4, ԹԻՎ 30/1-3 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՏԱՂԱՎԱՐԸ ԵՎ ԴՐԱՆՈՎ ԶԲԱՂԵՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԸ ԱՐԵՆ ՎԻՐԱԲՅԱՆԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Արեն Վիրաբյանի դիմումը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 20042017-06-0037 և Վանաձոր համայնքի անվամբ անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 1929066 վկայականները, 11.05.2017թ. «Է.Ապրեսյան» ՍՊԸ-ի կողմից տրված տաղավարի շուկայական արժեքի գնահատման հաշվետվությունը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով` համայնքի ավագանին որոշում է.
- Տալ համաձայնություն Վանաձոր քաղաքի Տարոն-2 ՔՇՀ-4 թիվ 30/1-3 հասցեում Արեն Վիրաբյանին կառուցապատման իրավունքով պատկանող, համաձայն հաստատված Վանաձոր քաղաքի լրամշակված գլխավոր հատակագծի՝ այլևս ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին չդասվող 22,0քմ մակերեսով հողամասը հողի կադաստրային արժեքով՝ 42108 /քառասուներկու հազար հարյուր ութ/ դրամով և նրա վրա գտնվող 18.46քմ ներքին մակերեսով, կառուցապատման իրավունքով պատկանող տաղավարը՝ համաձայն «Է.Ապրեսյան» ՍՊԸ-ի կողմից տրված հաշվետվության 230000 /երկու հարյուր երեսուն հազար/ դրամով, ուղղակի վաճառքի ձևով Տարոն-2 ՔՇՀ-4, թիվ 1/7 հասցեի բնակիչ Արեն Վիրաբյանին օտարելուն:
- Վանաձոր համայնքի ղեկավարին՝ Արեն Վիրաբյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել անշարժ գույքի և դրա զբաղեցրած հողամասի առուվաճառքի պայմանագիր:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:
ԿՈՂՄ ( 15) | ԴԵՄ( 0 ) | ՁԵՌՆՊԱՀ ( 0 ) |
---|---|---|
Մ.Ասլանյան | ||
Գ.Քալանթարյան | ||
Ա.Գրիգորյան | ||
Մ.Հովհաննիսյան | ||
Խ.Վարդանյան | ||
Ա.Մատինյան | ||
Հ.Մովսիսյան | ||
Վ.Դոխոյան | ||
Ա.Ափինյան | ||
Վ.Ավագյան | ||
Դ.Սիմոնյան | ||
Ս.Մելքոնյան | ||
Ս.Ղամբարյան | ||
Ս.Աղաբեկյան | ||
Ա.Լոքյան |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ