Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 ապրիլի 2020 թվականի N 37
ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ՏԱՐՈՆ-4 ԹԱՂԱՄԱՍ, ՍԵԲԱՍՏԻԱՅԻ ՓՈՂՈՑ ԹԻՎ 13 ԵՎ 14 ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՀԱՏԱԿԱԳԾՄԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ <<ԱՌՔ>> ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «ԱՌՔ» բարեգործական հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրահատ Հրաչի Ստեփանյանի գրությունը, կադաստրային քարտեզից քաղվածքները,ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսդրությամբ, ՀՀ հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143-րդ հոդվածի 22-րդ և 23-րդ կետերով,«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.
1.Հաստատել Վանաձոր քաղաքի Տարոն-4 թաղամաս, Սեբաստիայի փողոց թիվ 13 և թիվ 14 հասցեներում գտնվող հողամասերի հատակագծման նախագիծը` համաձայն թիվ 1 հավելվածի:
2.Վանաձոր քաղաքի Տարոն-4 թաղամաս, Սեբաստիայի փողոց թիվ 13 և թիվ 14 հասցեներում գտնվող 3960.0քմ և 20939.1661քմ մակերեսներով հողամասերը՝ 5 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «ԱՌՔ» բարեգործական հիմնադրամին՝ ժամանակավոր կացարաններում բնակվող ընտանիքների համար քարե տներ կառուցելու նպատակով:
3.Համայնքի ղեկավարին՝ շինությունները կառուցելուց հետո օտարել շահառուներին:
4.Համայնքի ղեկավարին՝ իրականացնել պայմանագրերի կնքման գործընթացները:
ԿՈՂՄ (26) | ԴԵՄ(0) | ՁԵՌՆՊԱՀ (0) | |
---|---|---|---|
Մ.Ասլանյան | Կ.Դավթյան | ||
Ա.Գրիգորյան | Ա.Խաչատրյան | ||
Գ.Քալանթարյան | Կ. Ղուկասյան | ||
Վ.Դոխոյան | Ա.Սիրադեղյան | ||
Ա.Մատինյան | Հ.Սիմիկյան | ||
Մ.Հովհաննիսյան | Վ.Կռոյան | ||
Վ.Ավագյան | Ա.Կարապետյան | ||
Ա.Ափինյան | Ս.Կարապետյան | ||
Դ.Սիմոնյան | Ռ.Մարգարյան | ||
Ս.Մելքոնյան | Կ.Բեկչյան | ||
Ս.Ղամբարյան | Մ.Ապերյան | ||
Ս.Աղաբեկյան | Հ.Ղամբարյան | ||
Ա.Լոքյան | Դ.Հակոբյան |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ