Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 մարտի 2018 թվականի N 37-Ա
ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՄՐՑՈՒՅԹՈՎ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 74-րդ հոդվածի, 76-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի դրույթներով, 81-րդ հոդվածի 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով` համայնքի ավագանին որոշում է.
- Վանաձոր համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը տրամադրել մրցույթով կառուցապատման իրավունքով և սահմանել հողամասերի վարձավճարների մեկնարկային գները`
ա) Տնամերձ հողամասերի համար (10 տարի ժամկետով)
1ա.1 Աբովյան փողոց թիվ 75-1 հողամաս 0.01445հա, կադաստրային ծածկագիր – 06-001-1033-0100, հողամասի վարձավճարի մեկնարկային գինը սահմանված է տարեկան 2890 դրամ:բ) Հասարակական այլ հողամասերի համար (10 տարի ժամկետով)
1բ.1 Նարեկացի փողոց թիվ 3/5 հողամաս 0.2հա, կադաստրային ծածկագիր – 06-001-0208-0006-ից, հողամասի վարձավճարի մեկնարկային գինը սահմանված է ամսական 40000 դրամ:
1բ.2 Նարեկացի փողոց թիվ 3/6 հողամաս 0.2հա, կադաստրային ծածկագիր – 06-001-0208-0006-ից, հողամասի վարձավճարի մեկնարկային գինը սահմանված է ամսական 40000 դրամ:գ) Ավտոտնակների համար (10 տարի ժամկետով)
1գ.1 Տ.Մեծի պողոտա թիվ 44-8/1 հողամաս 0.00198հա, կադաստրային ծածկագիր – 06-001-0434-0245, հողամասի վարձավճարի մեկնարկային գինը սահմանված է ամսական 475 դրամ:
1գ.2 Երևանյան խճ. թիվ 153-16/1 հողամաս 0.00254հա, կադաստրային ծածկագիր – 06-001-1059-0083, հողամասի վարձավճարի մեկնարկային գինը սահմանված է ամսական 457 դրամ: - Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:
ԿՈՂՄ ( 20 ) | ԴԵՄ( 0 ) | ՁԵՌՆՊԱՀ ( 0 ) | |
---|---|---|---|
Մ.Ասլանյան | Ա.Փելեշյան | ||
Գ.Քալանթարյան | Կ.Դավթյան | ||
Խ․Վարդանյան | Տ.Նազարյան | ||
Մ.Հովհաննիսյան | Կ.Ղուկասյան | ||
Ա.Ափինյան | Հ.Սիմիկյան | ||
Դ.Սիմոնյան | Վ․Կռոյան | ||
Ս.Մելքոնյան | Ա.Կարապետյան | ||
Ս․Աղաբեկյան | Ա.Եղիազարյան | ||
Հ.Մարգարյան | Ռ․Մարգարյան | ||
Դ․Հակոբյան | Կ․Բեկչյան |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ