Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 ապրիլի 2020 թվականի N 36
ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ՆԱՐԵԿԱՑՈՒ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 13 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով ՀՀ Լոռու մարզպետի 23.03.2020թ.-ի թիվ 01/111.4/02668-2020 գրությունը, Վանաձոր համայնքի ղեկավարի 05 մայիսի 2016 թվականի թիվ 411-Ա որոշումը, Վանաձոր համայնքի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 02052016-06-0033 վկայականը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.
1.Վանաձոր քաղաքի Նարեկացու փողոցի թիվ 13 հասցեում գտնվող, Վանաձոր համայնքի սեփականություն հանդիսացող 0.73267հա մակերեսով հողամասը նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը` «ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Ա.Բակունցի անվան թիվ 7 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի նորակառույց համալիրի սպասարկման նպատակով:
2.Համայնքի ղեկավարին՝ իրականացնել պայմանագրի կնքման գործընթացը:
ԿՈՂՄ (26) | ԴԵՄ(0) | ՁԵՌՆՊԱՀ (0) | |
---|---|---|---|
Մ.Ասլանյան | Կ.Դավթյան | ||
Ա.Գրիգորյան | Ա.Խաչատրյան | ||
Գ.Քալանթարյան | Կ. Ղուկասյան | ||
Վ.Դոխոյան | Ա.Սիրադեղյան | ||
Ա.Մատինյան | Հ.Սիմիկյան | ||
Մ.Հովհաննիսյան | Ա.Կարապետյան | ||
Վ.Ավագյան | Ս.Կարապետյան | ||
Ա.Ափինյան | Ռ.Մարգարյան | ||
Դ.Սիմոնյան | Վ.Կռոյան | ||
Ս.Մելքոնյան | Կ.Բեկչյան | ||
Ս.Ղամբարյան | Մ.Ապերյան | ||
Ս.Աղաբեկյան | Հ.Ղամբարյան | ||
Ա.Լոքյան | Դ.Հակոբյան |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ