Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 մայիսի 2017 թվականի N 36-Ա
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՓՆՅԱ ՓՈՂՈՑԻ ԱՆՎԱՆԱՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով ՀՀ ճարտարապետների միության 11 մայիսի 2017թ. թիվ 119/3148 գրությունը և Վանաձորի համայնքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի պետ-գլխավոր ճարտարապետի պաշտոնակատար Սուրեն Աբովյանի առաջարկությունը, ղեկավարվելով ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի II բաժնի պահանջներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով` համայնքի ավագանին որոշում է.
- Հաշվի առնելով 1966-1991, 1994-1996 թվականներին Վանաձոր քաղաքի գլխավոր ճարտարապետ, ճարտարապետների միության անդամ Ռաֆիկ Կոմիտասի Բոշյանի ավանդը Վանաձոր քաղաքի քաղաքաշինության զարգացման և ճարտարապետական դիմագծի ձևավորման գործում` Վանաձոր քաղաքի Հալաբյան կամուրջի տակ` Սանկտ-Պետերբուրգի փողոցի հետ հատման վայրից, Տանձուտ գետի ձախ ափին զուգահեռ մինչև Լոռվա հրապարակ անցնող Առափնյա փողոցը անվանափոխել «Ռ.Բոշյան»-ի անվան փողոց:
- Հանձնարարել Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և ճարտարապետության բաժնին` իրականացնել անհրաժեշտ գործողություններ կապված փողոցի անվանափոխման հետ, այդ թվում նաև անվանատախտակի նախագծման, պատրաստման և տեղադրման աշխատանքները:
- Սույն որոշմամբ կատարված փողոցի անվանափոխման վերաբերյալ տեղեկություններ տրամադրել ՀՀ Ոստիկանության Լոռու մարզային վարչության «Բազում» և «Տարոն» բաժիններին, ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության «Բազում» և «Տարոն» անձնագրային բաժանմունքներին, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանմանը, Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժնին, «ՀԷՑ» ՓԲԸ-ին, «Դեբեդ» մասնաճյուղին, Լոռու ԳԳՄ-ին և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:
ԿՈՂՄ ( 14) | ԴԵՄ( 0 ) | ՁԵՌՆՊԱՀ ( 1 ) |
---|---|---|
Մ.Ասլանյան | Վ.Ավագյան | |
Գ.Քալանթարյան | ||
Ա.Գրիգորյան | ||
Մ.Հովհաննիսյան | ||
Խ.Վարդանյան | ||
Ա.Մատինյան | ||
Հ.Մովսիսյան | ||
Վ.Դոխոյան | ||
Ա.Ափինյան | ||
Դ.Սիմոնյան | ||
Ս.Մելքոնյան | ||
Ս.Ղամբարյան | ||
Ս.Աղաբեկյան | ||
Ա.Լոքյան | ||
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ