ՈՐՈՇՈՒՄ N 36-Ա


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 մարտի 2018 թվականի N 36-Ա

 

ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ՆԱՐԵԿԱՑՈՒ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 47/1-3 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՐՎԵՍՏԱՆՈՑԸ ՎԱԶԳԵՆ ԱՐՇԱԿԻ ԲԱԴԱԼՅԱՆԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի նկարիչների միություն» ՀԿ-ի նախագահ Կ. Աղամյանի 24.01.2018 թվականի թիվ 108/407 գրությունը, Վանաձոր համայնքի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 20022018-06-0037 վկայականը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 685-687-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով՝ համայնքի ավագանին որոշում է.

  1. Վանաձոր քաղաքի Նարեկացու փողոցի թիվ 47/1-3 հասցեում գտնվող 86.73քմ ներքին մակերեսով արվեստանոցը՝ համաձայն Վանաձոր համայնքի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 20022018-06-0037 վկայականի, 10 (տասը) տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով հանձնել ՀՀ նկարիչների միության երկարամյա անդամ, բազմաթիվ հանրապետական և անհատական ցուցահանդեսների մասնակից, նկարիչ Վազգեն Արշակի Բադալյանին:
  2. Վանաձոր համայնքի ղեկավարին` Վազգեն Արշակի Բադալյանի հետ կնքել արվեստանոցի անհատույց օգտագործման պայմանագիր:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:

 

 

ԿՈՂՄ ( 22 ) ԴԵՄ( 0 ) ՁԵՌՆՊԱՀ ( 0 )
Մ.Ասլանյան Ա.Փելեշյան
Գ.Քալանթարյան Կ.Դավթյան
Խ․Վարդանյան Է.Մովսիսյան
Հ.Մովսիսյան Տ.Նազարյան
Մ.Հովհաննիսյան Կ.Ղուկասյան
Ա.Ափինյան Հ.Սիմիկյան
Դ.Սիմոնյան Վ․Կռոյան
Ս.Մելքոնյան Ա.Կարապետյան
Ս․Աղաբեկյան Ա.Եղիազարյան
Հ.Մարգարյան Ռ․Մարգարյան
Դ․Հակոբյան Կ․Բեկչյան

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`  ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ

You May Also Like